top of page

(120%)

հավաքված գումար

$11,940

բյուջե

$9,940
Project Goal

Մենք ձգտում ենք ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա` անկախ իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հնարավորություն կունենա գերազանց կրթության շնորհիվ բացահայտել իր ողջ ներուժը: Կրթությունը ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլեւ սերմանում է հույս եւ տանում է դրական փոփոխությունների: Տարեկան ընդամենը 10,000 ԱՄՆ դոլարով մենք կարող ենք մեծ ազդեցությունն ունենալ՝ մեկ ուսումնական տարի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի երկու Ուսուցիչ-առաջնորդի հովանավորելով:

Project Background

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Nation-Builders ծրագիրը բոլոր շահագրգիռ անձանց եւ կազմակերպությունների՝ անկախ իրենց աշխարհագրական տեղակայությունից, հնարավորություն է ընձեռում նպաստել Հայաստանի զարգացմանը՝ կրթության ոլորտում ներդրում կատարելով։ Ծրագրի շրջանակում որպես Nation-Builder, մեր աջակցությամբ երկու Ուսուցիչ-առաջնորդներ կտեղակայվեն Հայաստանի երկու գյուղական դպրոցներում մեկ ուսումնական տարով։ Երկու Ուսուցիչ-առաջնորդներն էլ բռնի տեղահանվել են Արցախից 2023 թվականի սեպտեմբերին: Նրանք այժմ ապրում են Հայաստանում եւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աջակցությամբ վերատեղակայվել են Արմավիրի եւ Կոտայքի մարզի դպրոցներում։


«Դասավանդիր Հայաստան»-ը մեծ ազդեցություն տարածող հասարակական կազմակերպություն է, որը հանձնառել է փոխակերպել կրթությունը Հայաստանում: Նրանց առաքելությունը պարզ է՝ վերացնել խոչընդոտները եւ ստեղծել հավասար կրթական հնարավորություններ յուրաքանչյուր երեխայի համար՝ անկախ նրանց սոցիալ-տնտեսական ծագումից: «Դասավանդիր Հայաստան»-ը հավաքագրում ու վերապատրաստում է բացառիկ շրջանավարտների եւ մասնագետների, որոնք դառնում են Ուսուցիչ-առաջնորդներ եւ առնվազն երկու տարի դասավանդում են Հայաստանի գյուղական համայքների ամենաանապահով հանրային դպրոցներում:

 

Երկամյա ծրագիրն ավարտելուց հետո, Ուսուցիչ-Առաջնորդները դառնում են Շրջանավարտ-դեսպաններ, որոնց մեծ մասը շարունակում է աշխատել կրթության ոլորտում։ Այս կերպ «Դասավանդի’,ր Հայաստան»-ը լրացնում է ուսուցիչների պակասը Հայաստանի գյուղական համայնքներում եւ վերափոխում է դասավանդումն ու ուսումը ողջ երկրում։

 

«Դասավանդի’,ր Հայաստան»-ը հիմնադրվել է 2013 թվականին եւ 2017 թվականից գործել է նաեւ Արցախում։ Հավանաբար կհիշեք, որ 2023 թվականի օգոստոսին միասին նախաձեռնել էինք արշավ՝ դառնալու Արցախի երեք դպրոցական համայնքների Nation-Builder: Ցավոք սրտի 2023 թվականի սեպտեմբերի իրադարձությունների պատճառով ստիպված եղանք դադարեցնել այդ արշավը։

 

Այսօր եւս մեկ անգամ դիմում ենք Ձեզ աջակցության համար, քանի որ վերսկսում ենք նախագիծը, որպեսզի մեկ տարի ֆինանսավորում ապահովենք Արցախից տեղահանված երկու նվիրյալ Ուսուցիչ-առաջնորդի համար: Այս երիտասարդները չնայած բոլոր դժվարություններին, այժմ իրենց կարողություններն են ներդնում Հայաստանի, ինչպես նաեւ իրենց հայրենիքից տեղահանված երեխաների կրթության մեջ։

 

 

Ձեր աջակցությունն ու ներդրումը մեկ տարուց ավելի երկար ազդեցություն է ունենալու: Գիտելիքն ու ոգեւորությունը, որ այս Ուսուցիչ-առաջնորդները փոխանցում են իրենց աշակերտներին՝ նրանց ուղեկցելու է դեռ երկար տարիներ։ Միանալով «Դասավանդի’,ր Հայաստան»-ի Nation-Builder ծրագրին՝ Ayo!-ի ընտանիքը նպաստում է բարեփոխման, զորեղացման եւ առաջընթացի հաստատմանը։

Sts. Sahag & Mesrob Armenian Church

Ruben Vardanyan

Vahe Navasardyan

Marine Musaelian

Joseph Ibrahim

ACYOA, Jrs. of St. Mary Armenian Apostolic Church, DC

Lucy Chagachbanian

Dawn Aginian

Hye Pointe Armenian Apostolic Church

Ani Simpkins

Mark Jaffarian

albert S. malkasian

Lia Sukiasyan

Sirun Shekoyan

Zaven Sahakian

Haroutiun Sabounjian

Margarit Piliposyan

Artemis Pechakjian

Annie Manvelyan

Samvel Hovhannisyan

Emmie Hakobyan

Ani Ghazaryan

John Merigian

Edmond Martirosyan

Zach Kowalski

Armine Khrimian

Kristina Khachaturyan

Nele Keshishian

Hrachya Janikian

Jacques Gurdjian

Boghos Gauro

Nora Garibian

Deborah Buttero

Anna Vardanyan

Aline Tashjian

Sarah Stites

Arin Parsanian

David Onanian

James Moresco

Caroline Kernan

Yeprem Kelegian

Adrine Katchadurian

Aleen Kaltakdjian

Stephen Haroian

Ara Hacet

Kathryn A A. Geyer

Jeanette Derhagopian

Jonathan Campbell

Francis Bulbulian

Sevan Birky

Dorothy Bengoian

Աջակիցներ
58
Մեր գործընկերը

9/1/23

Created on:

Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները

Հաշվետվություն
$9,940

բյուջե

շահառու

Հայաստան

մարզ

իրականացման տարեթիվ

Կրթություն

Առնչվող ծրագրեր

ընդհանուր հավաքված գումար

Ճաշիկ
$30,448

Երաեխանիր իրավունքներ

ընդհանուր հավաքված գումար

Պաշտպանիչ պատ
$16,492

Երաեխանիր իրավունքներ

ընդհանուր հավաքված գումար

Նվերներ դպրոցականներին
$2,919

Երաեխանիր իրավունքներ

bottom of page