Project Goal
Բարելավել զինվորական ծառայության ժամանակ կամ 2020 թ-ի Արցախյան պատերազմի ռազմական գործողությունների արդյունքում վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած զինվորականների կյանքի որակը:
Project Background
Շիրակի մարզում վիրավոր զինվորներին վերականգնողական ծառայություններ տրամադրող միակ հաստատությունը մինչ այժմ Գյումրիի վերականգնողական կենտրոնն է եղել: Սակայն 2020 թ-ի Արցախյան պատերազմից հետո վիրավորում ստացած զինվորների թիվը կտրուկ աճել է և կենտրոնն այլևս իվիճակի չէ սպասարկել բոլորին: Հենց այդ պատճառով Գյումրիում գտնվող «Էմիլի Արեգակ» կենտրոնը որոշեց նախաձեռնել խնդրի լուծմանն ուղղված ծրագիր և կիսել այդ բեռը:
«Էմիլի Արեգակ»-ը հատուկ կարիքներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար նախատեսված թերապևտիկ աջակցության և զարգացման կենտրոն է: Այն հիմնադրվել է «Հայկական Կարիտաս»-ի կողմից, որի նպատակը հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աջակցելն է:
«Էմիլի Արեգակ» կենտրոնի առաքելությունն է օգնել հաշմանդամություն ունեցող երիտասարդներին ապրել ավելի առողջ, անկախ և ինտեգրված կյանքով `մի շարք թերապևտների և սոցիալականացման գործողությունների, ինչպես նաև երիտասարդների վերապատրաստման և զբաղվածության նախաձեռնությունների միջոցով: Կենտրոնն ամեն ամիս սպասարկում է ցածր եկամուտ ունեցող ավելի քան 120 շահառուների, ինչպես նաև նրանց ծնողներին հոգեբանական աջակցության ծառայություններ է մատուցում ՝ բոլորը անվճար:
Պատերազմում ծառայելիս «Հայկական Կարիտաս»-ի ֆիզիոթերապևտ Աշոտ Շահինյանը իր ծառայակիցների վիրավորումների ահռելի պատկերի է ականատես եղել: Ներկայումս վիրավոր և հաշմանդամություն ունեցող վետերանների առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից մեկը նրանց առօրյա գործունեության սահմանափակումն ու անկախությունն է: Այդ իսկ պատճառով վերականգնողական թերապիայի և մերսման ոլորտում իր փորձը հաշվի առնելով պարոն Շահինյանը ցանկացավ օգնել Շիրակի մարզի զինվորներին ապաքինվելու և վերականգնելու հարցում:
«Էմիլի Արեգակ» կենտրոնն ունի տարածք և փորձ` վիրավորված զինծառայողներին սոցիալ-վերականգնողական օգնություն ցուցաբերելու համար: Սակայն, քանի որ կենտրոնը սպասարկում է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, այն չունի բոլոր անհրաժեշտ սարքավորումները մեծահասակների հետ աշխատելու և, մասնավորապես, վիրավոր զինծառայողների առջև ծառացած ֆիզիկական վնասվածքների վերականգնման համար:
«Հայկական Կարիտաս»-ը հոգալու է զինծառայողների հետ աշխատող մասնագետների վարձատրման ծախսերը: «Այո»-ն ևս ցանկացավ միանալ այս չափազանց կարևոր նախաձեռնությանը` հետևյալ սարքավորումների ֆինանսավորումը տրամադրելու համար
Ստացիոնար հեծանիվ
ֆիզիոթերապիայի աստիճան
Հավասարակշռության տախտակ
Յոգայի գորգեր
Քայլակ
Վազքուղի
Ձեռքի կշիռներ
Մարզման աթոռ
Շվեդական սանդուղք
Ձեռքի նեցուկ
Այս ռեսուրսները կենտրոնին հնարավորություն կտան մասնագիտական վերականգնողական ծառայություններ մատուցել Շիրակի մարզի տեղական համայնքների գրեթե 40 հաշմանդամ վետերաններին հետևյալ կերպ.
Շահառուներին շաբաթական 6 օր աջակցություն կտրամադրվի՝ յուրաքանչյուր անհատական այցի տևողությունը միջինը 30-40 րոպե: Ինտենսիվ (ամենօրյա) այցերի դեպքում վերականգնողական դասընթացը բաղկացած է լինելու 20 այցից: Հիմնվելով շարունակական գնահատումների վրա, ըստ անհրաժեշտության, շահառուն կշարունակի աջակցություն ստանալ ՝ համաձայն մասնագետի ուղեցույցների և եզրակացության:
St. Hagop Armenian Church
John Samelian
Schahresad Phillips
Elina Nostrant
Hasmik Khatchikian
Robert Kazarian
Andy Jones
Liana Hovhannisyan
Holy Martyrs ACYOA Seniors
Anahit Eloyan
John Desteian
Armash Bagdasarian
Lusine Geghamyan
Mihran A. Aroian
Ruzanna Ohanian
Levon Barseghyan
Gregory Krikorian
Beti Halablyan
Taron Sargsyan
Donna L. Sherry
albert S. malkasian
Robert L. Kuljian
Hratch Sargsyan
sergey badalyan
Ruzanna Sargsyan
Caro Minas
Fr Abraham Malkhasyan
Kristina Khachaturyan
Hrachya Janikian
Corinne Deurdulian
Antranig Berberian
Dianne Aspuru
Arakel Aljalian
Anna Vardanyan
Fr. Shnork Souin
David Onanian
James Moresco
Caroline Kernan
Yeprem Kelegian
Aleen Kaltakdjian
Arpi Haroutunian
Stephen Haroian
Ara Hacet
Kathryn A A. Geyer
Jeanette Derhagopian
Աջակիցներ
56
Մեր գործընկերը
4/14/21
Created on:
$4,320
բյուջե
40
շահառու
Shirak
մարզ
2021
իրականացման տարեթիվ
Օրեցօր ավելի ամուր
Խոցելի խմբեր