top of page

(100%)

հավաքված գումար

$4,800

բյուջե

$4,800
Project Goal

Ծրագրի նպատակն է ստեղծել համացանցային հարթակ, որն օգտատերերին հնարավորություն կտա արագ տեղեկություններ գտնել Երևանում սիրիահայերին պատկանող բիզնեսների մասին: Հիմնական կոնտակտային տվյալներից և գտնվելու վայրի մասին տեղեկություններից բացի ամեն բիզնեսի բնութագիրը կներառի սեփականատիրոջ մասին անձնական պատմություն՝ համեմված նկարներով և/կամ տեսահոլովակներով:

Project Background

Վերջին երեք տարիների ընթացքում Սիրիայում ընթացող պատերազմը ստիպեց միլիոնավոր սիրիացիների թողնել իրենց տները՝ ավելի ապահով միջավայր գտնելու նպատակով: Նրանք հիմնականում ապաստան են խնդրել հարևան երկրներում, որոնցից են Լիբանանն ու Հորդանանը, ինչպես նաև ավելի հեռու գտնվող երկրներում, օրինակ՝ Գերմանիայում և Շվեդիայում: Սակայն այս մոտ 3 միլիոն փախստականների շարքում կան մի խումբ սիրիահայեր, որոնք որոշեցին հայրենադարձվել իրենց ոչ այնքան հեռու նախնիների երկիրը:


Այսօր մի քանի հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, հիմնականում Երևանում: Նրանք բոլորը փորձում են Սիրիայում իրենց ունեցած նախկին հարազատ կյանքից հարմարվել իրենց նախնիների հայրենիքի կյանքի նոր տեմպին: Այս սիրիահայ հայրենադարձների/փախստականների մի առողջ հատված հզոր ձեռնարկատիրական ջիղ ունի, և նրանցից շատերը ցանկացել են բացել իրենց սեփական բիզնեսը՝ կայուն եկամուտ ստանալու և ավելի լայն հայ համայնքում ինտեգրվելու և համատեղ ապրելու հույսով: Նրանց ներկայությունը տեղի բիզնես համայնքին մրցակցության և ստեղծարարության թարմ շունչ է հաղորդել: Արդյունքում ողջ բիզնես մշակույթն ավելի աշխույժ է դարձել, իսկ սպառողները հանդիսանում են հիմնական օգտվողները։ Այս բոլոր ձեռնարկատերերը չափազանց ճկուն են և բանիմաց, սակայն եթե նրանք տեղացի բիզնեսմենների նման շուկայում տեսանելիություն ունենային, ինչպես նաև ավելի համապարփակ գիտելիքներ առկա մարքեթինգային տեխնոլոգիաների մասին, նրանք կկարողանային ոչ միայն գոյատևել, այլև ծաղկել նոր միջավայրում: Միգունցե նրանք նաև Հայաստանն իրենց մշտական տունը համարեն:


Թեև այս անհատները Հայաստան են եկել որպես փախստականներ, նրանք հստակորեն արտահայտել են իրենց՝ նոր համայնքին ներդրում բերելու ցանկությունը: Այդ պատճառով «Այո»-ն և RepatArmenia-ն միասին կուզենային նախաձեռնել նոր ծրագիր Երևանում սիրիահայերի բիզնեսների քարտեզագրում, ինչը բիզնեսի սեփականատերերին շուկայում ավելի մեծ տեսանելիություն կապահովեր, ինչպես նաև իրենց բիզնեսին և Սիրիայից Հայաստան կատարած իրենց ճանապարհորդությանն ավելի անձնական դիմագիծ կհաղորդեր: Արդյունքում, այս քարտեզագրումը կընդլայնի իրենց հաճախորդների ցանցը տուրիստների շարքում և նրանց ավելի շատ կկապի տեղի բնակիչների հետ, ովքեր կարող են դառնալ կայուն և մշտական հաճախորդներ:


Այս ծրագրի վերջնարդյունքը կլինի կատարելագործված քարտեզագրմամբ և ֆիլտրող ֆունկցիաներով համացանցային հարթակ, որը օգտատերերին հնարավորություն կտա արագ տեղեկություններ գտնել սիրիահայերին պատկանող բիզնեսների մասին: Հիմնական կոնտակտային տվյալներից և գտնվելու վայրի մասին տեղեկություններից բացի ամեն բիզնեսի բնութագիրը կներառի հակիրճ հարցազրույց սեփականատիրոջ հետ, նկարներ և/կամ տեսահոլովակներ սեփականատիրոջ և բիզնեսի մասին և այս տեղեկությունները սոցիալական ցանցերով հեշտությամբ տարածելու հնարավորություն կլինի: Ավարտից հետո հարթակը կսպասարկվի և կֆինասավորվի RepatArmenia հիմնադրամի կողմից: Նման հարթակը կարող է որպես հրաշալի միջոց ծառայել բիզնեսի սեփականատերերին իրենց նախաձեռնություններում օգնելու հարցում, միևնույն ժամանակ հարգելով նրանց ինքնուրույնությունը և իրենց կարիքները հոգալու կարողությունները։ Մենք «Այո»-ում հավատում ենք կայուն լուծումներին, և այս ծրագիրը կօգնի սիրիահայ փախստականներին դառնալ հայ հասարակության արժեքավոր և նեցուկ հանդիսացող անդամներ, ինչին լիովին արժանի են:

Karmen Santourian

Harry Goshgarian

St. Peter Armenian Apostolic Church

Lisa Sarkisian

Howard P. Atesian, Jr.

Աջակիցներ
6
Մեր գործընկերը

Created on:

Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները

Հաշվետվություն
$4,800

բյուջե

10,000

շահառու

Երևան

մարզ

2013

իրականացման տարեթիվ

Տնտեսական զարգացում

Առնչվող ծրագրեր

ընդհանուր հավաքված գումար

Կյանք տու՛ր հողին
$23,833

Գյուղատնտեսություն

ընդհանուր հավաքված գումար

Շուհել
$8,017

Տնտեսական զարգացում

ընդհանուր հավաքված գումար

Կյանքը խրամատից հետո
$30,691

Խոցելի խմբեր

bottom of page