top of page

(102%)

հավաքված գումար

$8,017

բյուջե

$7,957
Project Goal

Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված կանանց շրջանում սեփական կարողությունների նկատմամբ հավատի, անկախության և հոգեբանական ու ֆիզիկական ներուժի վերականգնում՝ նշանակալից և ստեղծարար ձեռնարկատիրական գործունեության, ինչպես նաև զորացնող միջավայրի համատեղ ձևավորման միջոցով:

Project Background

«Շուհել» խմբակի տեսլականն է սոցիալական հնարավորությունների հավասարությունը և սոցիալական մեկուսացման նվազեցումը՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով այն կանանց վրա, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակներում՝ երբեմն զուրկ լինելովվ պատշաճ բարձրագույն կրթություն, մասնագիտական հմտությունների և ինքնազարգացման, կարիերայի կառուցման ու սոցիալականացման հնարավորություններից: Նմանատիպ անձնական պատմություններ ու խնդիրներ ունեցող կանանց համար 2017թ. ստեղծված քննարկումների փոքր խմբակն աստիճանաբար զարգացավ՝ դառնալով ոգեշնչման ու գոտեպնդման մի յուրօրինակ նախաձեռնություն:


Ընտանեկան կամ սեռական բռնության ենթարկված և իրենց ընտանիքների համար ապրուստի միջոց հայթայթող կանայք, որոնք նաև «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի շահառուներն են, այստեղ կարող են կիրառել և զարգացնել ասեղնագործության, կարի, շյուղագործության, զարդագործության, խմորեղենի արտադրության իրենց հմտությունները՝ դրանք վերածելով շուկայում մրցունակ ապրանքների: Բացի արժանապատիվ աշխատանքից ստացվող բավարարվածությունից, այսպիսի սոցիալական ձեռներեցության շնորհիվ նրանք նաև ձեռք են բերում ֆինանսական անկախություն, որը նրանց դարձնում է ավելի ինքնավստահ՝ կյանքի մյուս ոլորտներում ևս սեփական կարողությունների սահմաններն ավելի վճռականորեն ընդլայնելու համար: Սեփական ուժերով եկամուտ ստեղծելով՝ այս կանայք դրական փոփոխություններ են բերում սեփական կյանքում՝ վերափոխելով իրենց անձնական առաջնահերթությունները և կառավարելով սեփական բարօրությունը իրենց նախընտրած ընթացքով ու եղանակներով: «Շուհել» խմբակի անդամների կյանքի որակը բարելավվում է բազմաթիվ ուղղություններով՝ ինքնարտահայտման համար ապահով տարածքի մաս լինելու գիտակցումից, մինչև ինքնակառավարման կատարելագործման նոր հայացքներ և առողջապահական ծառայությունների հասնելիության ձեռք բերում:


  • Սոցիալական ձեռներեցություն. «Շուհել» խմբակի անդամները գործում են մեծ եռանդով՝ սեփական եկամտի ապահովման համար: Հիմնականում չունենալով աշխատանքային փորձ և ենթարկվելով տարիքային խտրականության՝ նրանցից շատերը բախվել են աշխատանքի շուկայի անտեսմանը՝ ի վերջո «Շուհել» խմբակում գտնելով այն ապահով հանգրվանը, որտեղ կարող են դրսևորել իրենց տաղանդները: Նրանց արտադրանքը հանրայնացվում ու վաճառվում է տարբեր հարթակներում՝ վայելելով ճանաչում և ոգեշնչելով նորանոր կանանց:



  • Հմտությունների զարգացման աշխատարաններ. «Շուհել» խմբակի անդամները հնարավորություն ունեն զարգացնելու ու բացահայտելու նոր ստեղծարար ունակություններ արտադրության և վաճառքի ոլորտներում: Նրանք ոչ միայն ձգտում են անհատական և հավաքական գերազանցության, այլև խանդավառությամբ հանդես են գալիս վարպետության դասերով՝ ոգեշնչելով նաև ուրիշների:


  • Սոցիալ-մշակութային միջոցառումներ. Հաճախակի կազմակերպվող արշավների և հավաքույթների շրջանակներում «Շուհել» խմբակի անդամները վայելում են ազատ ինքնարտահայտման հնարավորությունը՝ վերհանելով բազմաթիվ խնդիրներ, որոնց բախվում են առօրյա կյանքում: Այս անկաշկանդությունից բխող մտերմության շնորհիվ ձևավորում է անպիսի ապահով մթնոլորտ, որտեղ կարելի է կիսվել, սովորել, մտորել և քաջալերել միմյանց՝ առանց քննադատվելու և երկյուղածության:


  • Ուսուցողական քննարկումներ առողջապահության (ներառյալ՝ մտավոր առողջության) ոլորտի մասնագետների հետ. «Շուհելի» շատ անդամներ ունեն աղքատիկ պատկերացումներ իրենց ֆիզիկական և հոգեկան առողջության կարիքների վերաբերյալ՝ հատկապես նրանց սեռական և վերարտադրողական առողջության առումով: Սրա պատճառները մասամբ թաքնված են հայ հասարակության այն արմատացած ընկալումներում կամ հասարակական կառուցակարգերում, որոնց պատճառով կնոջը վերագրվում է ընտանիքի խնամատարի դերը, ինչը շատ հաճախ ստվերում է նրանց սեփական կարիքները: Սա նվազեցնում է սեփական առողջական խնդիրների մասին նրանց իրազեկվածության մակարդակը, որն, ի վերջո, վտանգի տակ է դնում նրանց առողջությունը պահպանելու կամ վերականգնելու հնարավորությունը՝ երկարաժամկետ հեռանկարում նրանց տկարացնելով որպես հասարակության անդամներ: «Շուհելն» օգտագործում է ցանկացած հնարավորություն` հրավիրելու առողջապահության ոլորտի մասնագետների, որոնք փորձում են բարձրացնել անդամների իրազեկության մակարդակը և սեփական առողջության մասին ընկալումները` վերարտադրողականից մինչև հոգեկան բարեկեցություն: Բացի այդ, նախագծի առանցքային նպատակներից է բավարար ֆինանսական միջոցների հավաքագրումը՝ Շուելի անդամների համար ապահովելու պարբերական բուժզննումներ, հետազոտություններ ու գնահատումներ, ինչպես նաև բուժումներ՝ ըստ անհրաժեշտության:

Anita Semerjian

Lara Rostomian

Hayk Pilosyan

Manooshak Penrose

Anna Marie Norehad

Aram Mkrtchyan

Tara Mikaelian

Nicole Madey

Suzanne Kuhaneck

Amy King

Edvard Khondkaryan

Merie Khatchikian

Grace A. Jae

Gayane Hovhannisyan

Christine Hoogasian

Haley Guion

Spartak Ghazaryan

Bahareh Fatemi

Sigrid Dohlman

Linda Casson-Nudell

Chris Boyajian

Rich Berenson

Manuel Babaian

Mane Ananyan

Tamara Ketabgian

Susan Mouradian

Taron Sargsyan

SONIA YAZMADJIAN

Angela Tran

Peter Mikaelian-Maag

Shant Meguerditchian

Jeff J. Masoian

Arsen Hayrapetyan

Seda Grigoryan

Michael Green

Raffi Elliott

Taline Masoian

Nyree Masoian

Ara Bagdasarian

Laura Gevorgyan

Vyacheslav Gazikhodjaev

Anna Vardanyan

St. John Armenian Church

David Onanian

Yeprem Kelegian

Stephen Haroian

Ara Hacet

Kathryn A A. Geyer

Jonathan Campbell

Աջակիցներ
59
Մեր գործընկերը

1/7/20

Created on:

Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները

Հաշվետվություն
$7,957

բյուջե

14

շահառու

Երևան

մարզ

2020

իրականացման տարեթիվ

Կանանց իրավունքներ

Առնչվող ծրագրեր

ընդհանուր հավաքված գումար

Սիրամարգ
$4,800

Տնտեսական զարգացում

ընդհանուր հավաքված գումար

Կյանք տու՛ր հողին
$23,833

Գյուղատնտեսություն

ընդհանուր հավաքված գումար

Կյանքը խրամատից հետո
$30,691

Խոցելի խմբեր

bottom of page