Նպատակ
Արցախից տեղահանված, Սիսիանում բնակություն հաստատած ընտանիքների համար կենցաղային տեխնիկա ձեռք բերել:
Նկարագրություն
2023 թվականին Ադրբեջանի հարձակումից հետո բազմաթիվ ընտանիքներ ստիպված եղան լքել իրենց տները, աշխատանքն ու կյանքը Արցախում՝ ապաստան գտնելով հարազատների մոտ կամ կացարաններ վարձելով Հայաստանում։ Դժբախտաբար, վարձակալած անշարժ գույքի մեծ մասը գտնվում էր հին, լքված շենքերում, առանց հիմնական կենցաղային տեխնիկայի, ինչպիսիք են լվացքի մեքենան, սառնարանը և վառարանը, ինչը բարդացնում է առօրյա կյանքը:
Շատ ընտանիքներ նախընտրել են բնակություն հաստատել Հայաստանի Սյունիքի մարզում, որը լանդշաֆտի, սննդի և մշակութային նմանություններ ունի Արցախին։
Այս ընտանիքները, որոնք հիմա ապրում են Հայաստանի խոցելի և ճգնաժամային հատվածում՝ Ադրբեջանի հետ սահմանին մոտ, հրատապ աջակցության կարիք ունեն, որոնք բավարարելու համար «Այո’»-ն, Մասաչուսեթսի Մերիմակ հարթավայրում բնակվող դոնորների և Հայ օգնության ֆոնդի Սիսիանի մեր գրասենյակի հետ համագործակցելով, առաջին անհրաժեշտության պարագաներ է տրամադրել ավելի քան 30 բազմազավակ ընտանիքների: Երբ այս ընտանիքներն, ի վերջո, կարողանան տեղափոխվել իրենց մշտական բնակության վայր, նրանք կտեղափոխեն նաև այդ պարագաները՝ վերականգնելով իրենց կենսական անհրաժեշտության առօրյան։
Hye Pointe
Armenian Friends of America
Holy Archangels Armenian Church, St. Michael & St. Gabriel
Աջակիցներ
2
12/3/24
Created on:
Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները
Հաշվետվություն
բյուջե
150
շահառու
Սյունիք
մարզ
2023
իրականացման տարեթիվ
Հաստատվելով Սիսիանում
Մարդասիրական օգնություն