Project Goal
Նպաստել ֆիզիկական և մտավոր հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ վերականգնողական թերապիաներին կանոնավոր հաճախումը:
Project Background
Ըստ UNICEF-ի «Խոսքը ներառման մասին է» 2012 թ.-ի զեկույցի Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող երեխաների 21%-ը դպրոց չի հաճախում, իսկ Մարտունին մարզի խոշորագույն շրջաններից է՝ շրջապատված 17 գյուղերով, որտեղ գրանցված են 307 համշմանդամություն ունեցող երեխա և առնվազն կրկնակի թվով երեխաներ էլ նույնիսկ գրանցված/հետազոտված/կամ ախտորոշված չեն:
2017 թ-ին «Ոսկեփորիկ» -ի դեռևս փոքրիկ թիմը Մարտունի քաղաքում հիմնադրեց գեղագիտության զարգացման կենտրոնը, որը նպատակ ուներ արվեստի միջոցով կրթել և գեղարվեստական հմտություններ զարգացնել Մարտունու երեխաների մոտ: Սակայն կարճ ժամանակ անց «Ոսկեփորիկ» -ի թիմը բացահայտեց, որ մարզում կան մեծ թվով հաշմանդամություն ունեցող երեխաներ, ովքեր զրկված են որևէ վերականգնողական ու ֆիզիոթերապեւտիկ բուժումից: Այս իրավիճակը ստիպեց փոխել կենտրոնի ուղղվածությունը և 2018 թ.-ից մինչև այսօր «Ոսկեփորիկ» -ը գործում է որպես մանկական վերականգնողական կենտրոն և ունի 450 շահառու: Ավելին, վերջինս ՀՀ առողջապահության նախարության կողմից ստացավ Գեղարքունիքի մարզի, Մարտունի քաղաքի արտահիվանդանոցային մանկական վերականգնողական կենտրոնի որակավորում և այսուհետ կարող է ընդունել ավելի մեծ թվով շահառուներ:
Այն մոդելը, որը գործածում է «Ոսկեփրիկ»-ի թիմը իր արդյունավետությունն ապացուցել է բազմաթիվ փուլերով, նույնիսկ COVID-19 համավարակի ամենաբուռն շրջանում, երբ ամեն ինչ փակ էր, այդ թվում և բոլոր կենտրոնները, «Ոսկեփորիկ»-ի շահառուները ոչ մի քայլ հետընթաց չեն ունեցել իրենց արդյունքներում, ինչը առանձնահատուկ մոտեցման հետևանք է, քանի որ «Ոսկեփորիկ»-ում սկզբնական հիմնային և ինտենսիվ թերապիաներից զատ վերապատրաստվում են նաև շահառու երեխաների ծնողները, ովքեր, վերապատրացտվելուց հետո, անձամբ են իրականացնում իրենց երեխաների թերապիան՝ մասնագետների վերահսկողությամբ: Այս յուրահատուկ մոտեցումը դրդում է ծնողներին ամբողջությամբ ներգրավվել երեխայի բուժման գործընթացում, դառնալ մեկ թիմ և գնահատել ամեն մի փոքր առաջընթաց: Եվ հենց այդ մոտեցման շնորհիվ կարանտինի ընթացում ծնողները ի վիճակի եղան շարունակել թերամիաները իրենց տներում:
«Ոսկեփորիկ»-ն ունի նաև հասարակությանը կրթելու և դաստիարակելու առաքելություն, ինչը նույնպես իրականացնում է գերազանց կերպով՝ երկկողմանի համերաշխ ինտեգրում իրականացնելով հաշմանդամություն ունեցող երեխաների և հասարակության միջև:<
«Ոսկեփորիկ» կենտրոնը գտնվելով Մարտունի քաղաքում սպասարկում է քաղաի և շրջակա գյուղերի շուրջ 450 երեխաների, որոնց մեծ մասը, ցավոք, ապրում են սոցիալական ոչ բավարար պայմաններում և երեխաներին կենտրոն հասցնել ու հետ վերադարձնելը հրատապ լուծման կարիք ունեցող խնդիր է: Մինչ այժմ տեղափոխումը իրականացվում է տաքսիների, երթուղայինների եւ այլ ոչ կանոնավոր փոխադրման միջոցներով, ինչը խաթարում է երեխաների բուժման սահուն ընթացքը և պահանջում է հավելյալ ծախսեր: Մեկ այլ խնդիր է նաեւ այն, որ շատ հաճախ այդ փոխադրող միջոցները հարմարեցված չեն լինում անվասայլակներով երեխաների համար:
Մարտունու այս կենտրոն այցելելուց եւ կատարված հսկայական աշխատանքը տեսնելուց հետո «Այո» թիմը որոշում է կայացրել աջակցել «Ոսկեփորիկ»-ի կենտրոնին և ձեռք բերել հարմարեցված մեքենա, որը կիրականացնի հաշմանդամություն ունեցող 200 երեխաների կանոնավոր և ապահով տեղափոխումը, որը անշուշտ կնպաստի ավելի արդյունավետ եւ արագ վերականգնմանը՝ հասնելով նորանոր հաջողողությունների: Ավելին, մեքենան ձեռք բերելուն պես, Մարտունու քաղաքային իշխանությունները պարտավորվել են ապահովել վառելիքի, սպասարկան ու վարորդի վարձատրման ծախսերը, ինչը նախաձեռնությունն էլ ավելի կայուն է դարձնում:
Աջակցելով այս ծրագրին՝ դրական ազդեցություն կթողնենք մի հսկայական շղթայի վրա՝ նպաստելով երեխաների վերականգնմանն ու ինտեգրմանը, ծնողներին կրթելու և հմտություններով զինելու պրոցեսին, ինչպես նաև հասարակության արժեքային ընկալումները փոխելու կարևոր գործին:
David Vorhes
Emily Schott
Susan Mouradian
Myles McDevitt
Arda McCarthy
Matthew Markee
Berberian Mark
Madina y Marina
Cathy Kendrick
Andy Kendrick
Kareen Kaltakdjian
Danielle Howe
Paula Hagopian Russo
Bryce Fernandez
Katie Fell
Karnig Ekizian
Richard Dolan
Mikayla Derochie
Emily Day
Hannah Christian
Shaghig Chaparian
ethan campbell
Taylor Brendle
Natalie Aylozyan
Andrew Adamo
Gregory Krikorian
Beti Halablyan
Errol Hovsep Karakash
Alexander Tyner
Paul Sullivan
Joey Sullivan
Frank Stoneson
St James Armenian Church, Richmond VA
Merle Santerian
Nick Pompeian
Claude Ohanesian
albert S. malkasian
Arsalaan Hashmi
Gohar Harutyunyan
Larry Decuir
Adelaide Cummings
Rachel Campbell
Hagop Bakhtiarian
Ezras Tellalian
Jon Campbell
Viola S. Reimers
Arsen Terjimanian
Zabelle N. Vartanian
Ruzanna Sargsyan
Kristina Khachaturyan
Migirdic Kendiroglu
Hrachya Janikian
Stephen Gurahian
Kathy J. Green
Boghos Gauro
Deborah Baseley
Arakel Aljalian
Anna Vardanyan
Sarah Stites
Fr. Shnork Souin
David Onanian
James Moresco
Caroline Kernan
Yeprem Kelegian
Aleen Kaltakdjian
Stephen Haroian
Ara Hacet
Kathryn A A. Geyer
Jeanette Derhagopian
Jonathan Campbell
Աջակիցներ
80
Մեր գործընկերը
10/1/21
Created on:
Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները
Հաշվետվություն
$15,800
բյուջե
307
շահառու
Գեղարքունիք
մարզ
2022
իրականացման տարեթիվ
Երեխաների իրավունքներ