Project Goal
Կանխել ծայրահեղ աղքատությունն ու գործազրկությունը Լոռի Բերդ համայնքում, նպաստել գյուղատնտեսության զարգացմանն ու բնակիչների կյանքի որակի բարձրացմանը:
Project Background
Լոռու մարզը երկրորդ ամենաաղքատ մարզն է Հայաստանում, որի Լոռի Բերդ համայնքն ամենաաղքատն է մարզում: Համայնքն իր մեջ ներառում է 9 գյուղ՝ Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ և Լոռի Բերդ, որտեղ ապրում են 1490 ընտանիք (5967 բնակիչ):
Համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերում շատ են անմշակ հողերը, իսկ խորհրդային տարիներից չթարմացված սակավաթիվ տեխնիկան չի բավականացնում մշակվող հողերը սպասարկելու համար։
Այս ծրագիրը մեծ օգնություն կլինի Լոռի Բերդ համայնքի համար: Բնակիչները հնարավորություն կունենան վարձակալել անհրաժեշտ տեխնիկան և մշակել սեփական հողը: Իսկ ստացված բերքը նրանք կարող են վաճառել և եկամուտ ձեռք բերել:
Համայնքի ղեկավարը պարտավորվել է արդար կերպով վերահսկել ընտանիքների միջև ժամաքանակի բաշխման գործընթացը, որպեսզի բոլորն էլ կարողանան օգտվել տեխնիկայից:
Տարածաշրջանի բնական պայմանները բարենպաստ են կարտոֆիլ և հացահատիկ աճեցնելու համար: Մինչդեռ անմշակ հողերը տարիների հետ ավելի անպիտան են դառնում:
Անհրաժեշտ տեխնիկայով ապահովումը կնպաստի համայնքի գյուղատնտեսության զարգացմանն ու սոցիալական վիճակի բարելավմանը: Այս աջակցությունը կօգնի կանխել արտագաղթի մեծ հոսքը, որը սկսվել է և շարունակվում է նաև ծայրահեղ աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշի պատճառով: Իսկ աշխատասեր և հայրենասեր լոռեցիները այդ ճանապարհն են ընտրում անելանելությունից դրդված:
Այս խնդիրը չէր կարող անտարբեր թողնել Այո-ի թիմին: Մենք ուզում ենք աջակցել այս համայնքին ոտքի կանգնել և բռնել առաջընթացի ուղին, քանզի ներուժն անսահման մեծ է, իսկ արդյունքը՝ չափազանց կարևոր: Եվ դա իրականանալի է, իրականանալի ՝ մեր և Ձեր աջակցության շնորհիվ:
Pamela Torosian
Nadia K K. Rodriguez
Edward S. Mardigian
George Kirazian
Ara Karamanian
John Goshdigian
Roswita Apkarian Fragomeni
A V Apkarian
Stephanie Corpening
Hrayr Azizbekyan
Michael Candan
Ani Tumanyan
Aram Mkrtchyan
Armenian Public
Carol Kelejian
Liliya Djaniants
Shaque S. Tarjan
Sandra Shahinian
Mardigian Foundation
Antranig Berberian
Yeprem Kelegian
Howard P. Atesian, Jr.
Աջակիցներ
26
Մեր գործընկերը
Lori Berd Community/Լոռի Բերդ համայնք
10/1/18
Created on:
Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները
Հաշվետվություն
$23,833
բյուջե
5,967
շահառու
Լոռի
մարզ
2019
իրականացման տարեթիվ