Նպատակ
Ծրագիրը նպատակ ունի խթանել Երեխաների աջակցության կենտրոնի շարունակական զարգացումը և դրական փոփոխություններ բերել երեխաների վաղ դաստիարակման շրջանում:
Նկարագրություն
Վանաձորի երեխաների աջակցության կենտրոնը այնտեղ ապրող 6-18 տարեկան ավելի քան 100 երեխաների տրամադրում է տաք սնունդ, կրթական և հոգեբանական աջակցություն։ Այնտեղ ապրող երեխաներից շատերը հաճախում են կենտրոն ծայրահեղ աղքատ և ոչ բարվոք պայմաններում ապրող ընտանիքներից, սակայն կենտրոնը աջակցում է նրանց թերապիայով, խորհրդատվությամբ, կրթական օգնությամբ: Մեկ բառով`այն տուն է` տնից հեռու։ Կենտրոնում երեխաները կարող են զբաղվել ցանկացած գործով։ Կրթական տարվա սկզբում երեխաները նաև ստանում են դպրոցական պարագաներ, պայուսակներ, ինչպես նաև հագուստ։ Կենտրոնը միակն է ամբողջ Լոռի մարզում, և տարբեր հեռու, թե մոտ գյուղերից երեխաները գալիս են այստեղ։
«Այո»-ն ցանկանում է նոր ակտիվություն բերել կենտրոն` տրամադրելով ջերմոց։ Մենք կհավաքենք 7025 ԱՄՆ դոլար, որպեսզի տեղադրենք 135 քմ ջերմոց, որը կլինի կենտրոնի մաս կազմող մեկ այլ ակտիվություն առաջարկող միջոց։ Երեխաները կմասնակցեն այգեգործության դասերին, որտեղ դաստիարակները կսովորեցնեն, թե ինչպես զարգացնել այնպիսի նրբություններ, ինչպիսիք են ուշադրությունը բույսերի նկատմամբ, որպեսզի կարողանան շարունակական կերպով զարգացնել Լոռվա մարզը։ Երեխաների խնամակալության տակ գտնվող ջերմոցում կաճեցվի բանջարեղեն` դառնալով կենտրոնի համար ևս մեկ ռեսուրս։ Այսպիսով ամենակարիքավոր երեխաները ակտիվ դերակատարություն կունենան իրենց քաղաքի կյանքում, ինչով կաջակցեն իրենց կենտրոնին և համայնքին։
Եկե՛ք ասենք «Այո» առողջ սերնդի դաստիարակությանը:
Yegiyan Family
Deborah A. Sarajian
Christina Parnagian
Michael Halebian & Co.
Stephen Megrdichian
David Chanski
Larisa Aslanyan
ACYOA Seniors of St. Mesrob Church
ACYOA Providence Chapter
Harry & Suzanne Toufayan Family Foundation
St. Sarkis Armenian Church
Serob Yeritsyan
Diana Topjian
Michael Candan
Aram Mkrtchyan
Armenian Public
Hagop Kazanjian
ACYOA Juniors - Holy Trinity Armenian Church
Robert Leonard
Martha Jamgochian
Irina Nanagoulian
Lisa Sarkisian
Yeprem Kelegian
Ara Hacet
Աջակիցներ
25
Մեր գործընկերը
Children Support Center in Vanadzor
Created on:
Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները
Հաշվետվություն
$7,024
բյուջե
190
շահառու
Լոռի
մարզ
2016
իրականացման տարեթիվ