top of page

(35%)

հավաքված գումար

$7,617

բյուջե

$21,693
Project Goal

Ամրապնդել բնության պահպանության մշակույթը և նպաստել էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանում:

Project Background

«Վայոց Ձորի» մարզի Արտավան փոքրիկ գյուղը 250 բնակիչ ունի, մինչդեռ ամռան ամիսներին ավելի քան 1000 այցելու է ունենում. համայնքի բնակիչների բարեկամներն ու զբոսաշրջիկները գալիս են գյուղի գեղեցիկ բնությունն ու կենդանական աշխարհը վայելելու:


Իր բարենպաստ դիրքի շնորհիվ գյուղն ունի շատ արժեքավոր կենսաբազմազանություն, որն անհրաժեշտ է պահպանել: Էկոտուրիզմի տարածման և դրա նկատմամբ պահանջարկի բարձրացման պայմաններում շատ կարևոր է, որ բնակիչներն իրենց շրջակա միջավայրի պոտենցիալն օգտագործեն որպես համայնքի զարգացման և ամրապնդման միջոց՝ միաժամանակ հոգ տանելով իրենց շրջապատող բնության մասին:


Համագործակցելով Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Հայաստան) հետ` որոշել ենք կյանքի կոչել Արտավանի բնակիչների և բնության համար ներդաշնակ ապագա ստեղծելու գաղափարը: WWF- ն ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի առաջատար կազմակերպություններից է, որը մասնագիտացած է բնության պահպանության, բնապահպանական խնդիրների վերաբերալ իրազեկման և կայուն միջոցների ստեղծման հարցերում:


Ի՞նչ ենք պատրաստվում անել: Արտավանի անտառում կառուցվելու է կենդանիների դիտման թաքստոց՝ նախատեսված այն զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են վայելել վայրի բնությունը չմիջնորդավորված պայմաններում: Թաքստոցը կառուցվելու է օրգանական նյութերով, ինչի շնորհիվ այն շատ ներդաշնակ կերպով կմիաձուլվի բնության հետ և թույլ կտա լիարժեք տեսնել Արտավանի հարուստ բնությունն ու վայրի կենդանիներին: Թաքստոցի կառուցումից հետո դրա ղեկավարումն ու սպասարկումը կհանձնվի համայնքին, իսկ WWF Հայաստանը կաջակցի համայնքում էկոտուրիզմի առաջխաղացմանն ու ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավման գործընթացին:


Հենց այս համատեքստում մենք պատրաստվում ենք նաև աջակցել տեղի 3 հյուրատների սեփականատերերին բարելավելու իրենց պայմաններն ու ծառայությունները՝ զբոսաշրջիկներին շատ ավելի լավ սպասարկում մատուցելու և համայնքը զբոսաշրջության կենտրոն դարձնելու համար: Գիշերակացից բացի, այցելուներին կառաջարկվի տեղի սնունդը՝ էկոլոգիապես մաքուր միրգն ու բանջարեղենը, գյուղական պանիրը, հացը և այլն: Նրանք կարող են նաև օգնել տեղացիներին այգեգործության հարցում:


Քո օգնությամբ մենք կարող ենք կառուցել լուսավոր ու կայուն ապագա Արտավանի բնակիչների համար, որից կօգտվեն բոլորը, քանի որ մենք նաև համոզված ենք, որ հյուրատների հաջողությունները կոգեշնչեն մյուս բնակիչներին իրենց գործը սկսելու համար:

Trails For Change NGO

St. John Armenian Apostolic Church

Mark Mamassian

Mark Malkasian

George Kassis

Nerses Joubanian

Impact Hub Yerevan

Arlene Hajinlian

Jonathan Fisher

Daughters of Vartan Grand Council

Stephanie Corpening

Sarkis Boyajian

Hrayr Azizbekyan

Rafi Avitsian

Michael Candan

Jean Papazian

Andre Polissedjian

Armenian Public

Richard Hamasian, Jr.

Donna L. Sherry

Christine Serdjenian Yearwood

Asbed H. Pogarian

Carol Kelejian

Victor G. Stepanians

FocalChange Inc.

Gregory Toufayan

Bright Funds Foundation

Ara Bagdasarian

Yeprem Kelegian

Ara Hacet

Jonathan Campbell

Աջակիցներ
34
Մեր գործընկերը

1/15/19

Created on:

Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները

Հաշվետվություն
$21,693

բյուջե

1,000

շահառու

Վայոց Ձոր

մարզ

2019

իրականացման տարեթիվ

Տնտեսական զարգացում

Առնչվող ծրագրեր

ընդհանուր հավաքված գումար

Սիրամարգ
$4,800

Տնտեսական զարգացում

ընդհանուր հավաքված գումար

Կյանք տու՛ր հողին
$23,833

Գյուղատնտեսություն

ընդհանուր հավաքված գումար

Շուհել
$8,017

Տնտեսական զարգացում

bottom of page