Project Goal
Աջակցել Դաունի համախտանիշով երեխաների զարգացումը խթանող խաղերի և թերապևտիկ սարքավորումների միջոցով:
Project Background
Դաունի համախտանիշով անհատները լուսավորում են իրենց շրջապատի մարդկանց կյանքը, սակայն, նրանք դեռ շարունակում են բախվել խտրականության և մարտահրավերների աշխարհի շատ մասերում:
Հայաստանում այս մարտահրավերներից մի քանիսն են՝ մասնագիտացված մատչելի ծառայությունների բացակայությունը, սոցիալական խարանը, սոցիալական ինտեգրման քիչ հնարավորությունները և ներառական կրթության՝ դանդաղ զարգացող համակարգը:
Երևանում ծառայող հոգևորական Տեր Գրիգորը բախվել է այս իրողությունը, երբ յոթ տարի առաջ իր որդին է ծնվել Դաունի համախտանիշով: Տեսնելով, որ Զորիկի նման երեխաների համար զարգացման հատուկ կենտրոններ Երևանում չկան, նա հիմնել է «Արև երեխաներ» ոչ-առևտրային կենտրոնը, որի անվճար ծրագրերին տարեկան մասնակցում են ավելի քան 70 երեխաներ և երիտասարդներ։
Ճանաչելով Դաունի համախտանիշով երեխաների բազմակողմանի կարիքները՝ կենտրոնը տրամադրում է մի շարք մասնագիտացված միջամտություններ, ներառյալ՝ խոսքի ու ֆիզիկական թերապիա, կրթական աջակցություն: Ավելին, այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են «Արևային զանգեր» երաժշտական խումբը և «Արևային թատրոն» թատերական խմբակը, խթանում են ստեղծագործական և սոցիալական հարաբերությունը:
Մարտի 21-ը միջազգայնորեն ընդունված է որպես Դաունի համախտանիշի իրազեկման համաշխարհային օր, որի շրջանակում ուրախ ենք համագործակցել «Արև երեխաներ»-ի հետ՝ միջոցներ հավաքագրելու նրանց ծրագրերին անհրաժեշտ ինտելեկտուալ խաղեր և մասնագիտացված սարքավորումներ ձեռք բերելու համար: Մեր գլխավոր նպատակն է բարելավել Դաունի համախտանիշով երեխաների և նրանց ընտանիքների ընդհանուր առողջությունն ու բարեկեցությունը՝ նպաստելով Հայաստանում ավելի ներառական և աջակցող հասարակությանձևավորմանը:
Carine Avakian
Karo Boyadzhyan
Dawn Aginian
Gregory Saraydarian
Mardiros Petrossian
Elizabeth Khodabash
Sylvia K. Kalishian
Shanat Cherchian
Emma Artun
Hilda B. Adil
Holy Trinity Armenian Church
Merritt Agabian
Victoria Babikian
Dawn Aginian
Angela Sarukhanyan
Alex Madajian
Diana Topjian
Roswita Apkarian Fragomeni
Zara Abrahamyan
Lorie R. Odabashian
Natalie Mardirossian
Arakel Aljalian
Andrew Yenicag
Sarah Stites
Yeprem Kelegian
Ara Hacet
Roberta Ervine
Աջակիցներ
26
3/21/24
Created on:
Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները
Հաշվետվություն
$2,455
բյուջե
70
շահառու
Yerevan
մարզ
իրականացման տարեթիվ
Բացասական ոչինչ չկա
Խոցելի խմբեր