Project Goal
Նպաստել Երևան քաղաքի ամենահին` Կոնդ թաղամասի վերափոխմանը պատմամշակութային և տուրիստական կարեւորություն ներկայացնող վայրի:
Project Background
Երևանը Հռոմից էլ հին քաղաք է, իսկ Կոնդը դրա ամենահին՝ գոյությունը պահպանել փորձող թաղամասը: Երևանի արևմտյան հատվածում գտնվող բլրի վրա տեղակայված Կոնդ թաղամասը հազար տարուց ավելի բնակեցված է։ Եվ չնայած Երեւանը եղել է պարսկական, արաբական և ռուսական հետաքրքրությունների կռվադաշտ, Կոնդը կարողացել է պահպանել իր ինքնատիպ պատկերը:
Երևանի հայկական ինքնության նմուշ լինելով հանդերձ՝ Կոնդը տարիների ընթացքում զգալիորեն քայքայվել է: Փողոցների հնամյա սալաքարերը ասֆալտապատվել են, իսկ որոշ տների կամայական վերանորոգումները ոլորապտույտ միջնադարյան փողոցներին ավելի շատ հաղորդել են հետնախորշի տեսք՝ խաթարելով պահպանված միջնադարյան թաղամասի տեսքը:
Բնակիչները շատ հաճախ զրկված են անգամ նվազագույն սանիտարական պայմաններից: Խորհրդային տարիներին այդ ծառայությունները կանխամտածված կերպով բացակայում էին, քանի որ նախատեսվում էր թաղամասի ոչնչացումը։ Բարեբախտաբար, ԽՍՀՄ-ի փլուզումն ու միջոցների անբավարարությունը խափանել են այդ ծրագրերը:
Kond Gallery-ն տեղացի արվեստի գործիչ Սերգեյ Նավասարդյանի նախաձեռնությունն է, ով իր գործունեությունը սկսել է իր տան պատերին նկարելով՝ այնուհետ անցնելով փողոցների պատերին: Սերգեյի ստեղծագործական անունը Yerevantropics է, նրա աշխատանքների մեջ հաճախ կարելի է հանդիպել Արարատ լեռը՝ արմավենիներով շրջապատված: Նա հավատում է, որ պատերի նկարազարդումները ավելին են, քան արվեստ, և որ դրանք հանդիսանում են քաղաքային միջավայրը փրկելու միջոց:
Մեր նպատակն է նպաստել Կոնդ պատմական թաղամասի վերակենդանացմանը՝ դարձնելով այն մշակութային կենտրոն: Մենք որոշել ենք աջակցել նախաձեռնությանը, որպեսզի վերադարձնենք Կոնդին իր իրական արժեքը: Այդ նպատակով կհամախմբենք միջազգային ճանաչում ունեցող երկու և տեղացի հինգ ուրբան նկարիչների, որոնք նոր շունչ կտան Կոնդի փողոցներին: Կոնդում արդեն իսկ արված նկարները մեծ հետաքրքրություն են առաջացրել բնակիչների շրջանում, և հիմա նրանք անհամբեր սպասում են նոր նկարազարդումների, որոնց յուրօրինակ ոճն ու լուծումները կգունավորեն իրենց թաղամասի բետոնե կոնստրուկցիաները: Ծրագրի բարեհաջող իրականացումը թաղամասն ավելի հրապուրիչ կդարձնի: «Բացօթյա պատկերասրահ»-ի այցելուները կզմայլվեն պատմական շենքերով ու փողոցներով, կամ կցանկանան դրանց միջև գտնվող մի սրճարանում նստել-հանգստանալ: Ծրագիրը հիմք կդառնա ինքնաբուխ մի զարգացման՝ Կոնդը դարձնելով քաղաքի զարգացող կենտրոն։
Կոնդի վերակենդանացումը միգուցե նաև գրավի քաղաքային իշխանությունների ուշադրությունը և ոգեշնչի նրանց ներդրումներ կատարել թաղամասի զարգացման համար, վերակառուցել ենթակառուցվածքները և վերականգնել պատմական արժեքը՝ քանդելու և պատմությունը ջնջելու փոխարեն:
Միացի’ր մեզ Կոնդը պատմամշակութային և տուրիստական կենտրոն դարձնելու կարեւոր գործում։
Joyce Sahyouni
Alla Prazyan
Artur Mikhalev
Vrej Kassounyt
Elizabeth Karapetyan
Hilton DoubleTree Hotel Yerevan City Center
Magnus R. Eriksen
Michael Candan
Armenuhi Arakelyan
Ara the Rat
Alec Ananian
Armenian Public
Robert L. Kuljian
Victoria Babikian
Kristina Khachaturyan
Yeprem Kelegian
Ara Hacet
Աջակիցներ
20
Մեր գործընկերը
Street Artist Sereg Navasardyan
5/1/19
Created on:
Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները
Հաշվետվություն
$6,968
բյուջե
շահառու
Երևան
մարզ
2020
իրականացման տարեթիվ