top of page

(100%)

հավաքված գումար

$4,353

բյուջե

$4,353
Նպատակ

Ստեղծել հարմարավետ և հարմարեցված պայմաններ հաշմանդամություն ունեցող չափահաս մանկատան սաների համար:

Նկարագրություն

«Ջերմիկ Անկյուն» հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին, որի առաքելությունն է ստեղծել մշտական կացարաններ հատուկ կարիքներ ունեցող այն միայնակ երիտասարդների համար, ովքեր չափահաս դառնալուց հետո պետք է լքեն մանկատները, սակայն ինքնուրույն ապրել չեն կարող:


Թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում հատուկ կարիքներ ունեցող մարդիկ իրականում առավել խոցելի են, այն դեպքում, որ նրանք ունեն հատուկ խնամքի ու վերաբերմունքի կարիք, իսկ հատուկ կարիքներով մանկատան սաների պարագայում խնդիրը շատ ավելի խորն է և համակարգային: «Ջերմիկ Անկյուն» հիմնդրամը, արձագանքելով այս խնդրին, 2006 թ-ին ստեղծեց առաջին խմբային տունը Երևանում և տարիների ընթացքում զարգացնելով այն որպես այլընտրանքային մոդել, ստեղծեց ևս երկու տուն Կոտայքի և Արարատի մարզերում։


«Ջերմիկ Անկյուն»-ն իրական տուն է դարձել ավելի քան 29 շահառուների համար, ովքեր ապրում են այդ տներում, ստանում բազմաթիվ ծառայություններ, անցնում տարատեսակ թերապիաներ՝ հիմք ընդունելով նրանց զբաղվածությունը: Այլ կերպ ասած ապրում են հասարակությունում որպես լիիրավ անդամ՝ առաջ բերելով իրենց իրավունքները։


Չնայած համավարակային խառնաշփոթին՝ այս տարի հիմնադրամի կողմից Արարատի մարզում բացվեց երրորդ խմբային տունը, որն արդեն իսկ տուն է դարձել յոթ շահառուների համար: Սակայն տունը ուներ նաև կից տարածք, որը նախատեսվում էր դարձնել զբաղվածության և թերապիայի տնակ, որի համար միջոցներ հայթհայթելու խնդիր կար:


Նման հրաշալի կազմակերպությունն ու նախաձեռնությունը չէր կարող անտարբեր թողնել «Այո»-ի թիմին: Մենք առանց երկմտելու որոշեցինք աջակցել «Ջերմիկ Անկյան»-ը, էլ ավելի ջերմացնել իրենց կացարանը և վերակենդանացնել տանը կից զբաղվածության և թերապիայի տնակը:

Աջակիցներ
Մեր գործընկերը

Jermik Ankyun Foundation 

7/14/20

Created on:

Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները

Հաշվետվություն
$4,353

բյուջե

7

շահառու

Արարատ

մարզ

2020

իրականացման տարեթիվ

Ջերմիկ Անկյուն

Խոցելի խմբեր

Առնչվող ծրագրեր

ընդհանուր հավաքված գումար

Արմատներ գցել
$26,216

Խոցելի խմբեր

ընդհանուր հավաքված գումար

Բնությունը բոլորի՜նն է
$7,177

Խոցելի խմբեր

ընդհանուր հավաքված գումար

Նոր Տարվա Երազանքներ 2022
$25,381

Խոցելի խմբեր

bottom of page