Project Goal
Տրամադրել ֆինանսական և երկարաժամկետ շարունակական աջակցություն, որպեսզի ամրապնդել Հրազդանի հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված կենտրոնի կարողությունները, աջակցելով հաշմանդամություն ունեցող շուրջ 150 երեխայի, ովքեր ապրում են Հրազդանում և շրջակա գյուղերում:
Project Background
Հրազդանի Երեխաների աջակցման կենտրոնը Հրազդանի և շրջակա գյուղերում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաներին ապահովում է կրթական, առողջապահական և սոցիալական խնամքով: ՀՀ կառավարությունը և Կոտայքի մարզպետարանը խրախուսում են կենտրոնի շարունակական գործունեությունը, քանի որ դրա գոյությունը շատ կարևոր է, սակայն պետական բյուջեում առկա ֆինանսները բավարար չեն դրամական աջակցության համար:
Կենտրոնի կարիքները հոգալու համար, Հրազդանի քաղաքապետարանը կենտրոնին 10 տարվա ժամկետով տարածք է տրամադրել: Հայաստանում ԱՄՆ դեսպանության և այլ աջակիցների շնորհիվ կենտրոնը կարողացել է իրականացնել շենքի վերականգնողական և վերանորոգման աշխատանքները: Կենտրոնի աշխատանքը շատ կարևոր է: Նրանք պետք է շարունակեն իրենց աշխատանքը 3-ից 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաներին ամենօրյա աջակցություն ցուցաբերելու գործում: Հաշմանդամություն ունեցողների սոցիալական խնդիրները հոգալու հարցում մարզերը այնքան էլ զարգացած չեն, ինչի արդյունքում նրանցից մեծ մասը չի ստանում համապատասխան աջակցություն, և հաշմանդամություն ունեցող թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները հաճախ մեկուսացված են իրենց համայնքից:
Հայաստանում ապրող հաշմանդամները կարիք ունեն կրթական աջակցության, որպեսզի սովորեն թե ինչպես ամբողջովին ներգրավված լինել համայնքում: Շատերը կարիք ունեն սովորելու այդ հմտությունները, որպեսզի կարողանան ազատ շփվել հանրության հետ: Որոշ հմտություններ ձեռք բերելով, նրանք կկարողանան դառնալ համայնքի ավելի ակտիվ մասնիկ եւ լինել ավելի անկախ։
Հրազդանի երեխաների աջակցման կենտրոնը կշարունակի աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաներին: Պրոֆեսիոնալ բժիշկները, ֆիզիոթերապևտները և սոցիալական աշխատողները կտրամադրեն հիմնական կրթության, ինտելեկտուալ խաղերի, ֆիզիկական կրթության, արվեստի և պարի դասընթացներ, ինչպես նաև կխրախուսեն ծնողներին: Կենտրոնի շատ սաներ նախկինում չեն հաճախել դպրոց, եւ այդ դասընթացները պարզապես անհրաժեշտ են նրանց ինտելեկտուալ զարգացման համար: Ֆիզիկական դասընթացներն էլ օգնում են երեխաներին անել բազում վարժություններ, որոնք հատկապես ձմռան ամիսներին հնարավոր չէ կատարել այլ վայրերում:
Անցյալ տարի կենտրոնն ընդունել է 147 երեխայի, 37 նոր երեխա գրանցվել է հաջորդ տարվա համար: Կենտրոնի նպատակն է, որպեսզի երեխաները հաճախեն և՛ կենտրոն, և՛ դպրոց: Այժմ կենտրոնի սաների 58% հաճախում է նաև դպրոց: 28 երեխա գնաց դպրոց կենտրոն այցելելուց հետո, և 15 երեխայի արդեն հաջողվել է հաղթահարել խոսակցական խնդիրները: Կենտրոնի հիմնական նպատակն է կրկնապատկել այդ արդյունքը հաջորդ տարիների ընթացքում:
«Այո»-ն սկսում է ծայրահեղ անհրաժեշտության համար նախատեսված միջոցներ հավաքագրել Հրազդանի համար: Կենտրոնը ստիպված էր դադարեցնել իր գործունեությունը 2017թ-ի հունվարի 1-ից, և Հայ օգնության ֆոնդն սկսել է աջակցել կենտրոնին՝ տրամադրելով ֆինանսական օգնություն մոտակա երեք ամիսների համար, միչև մեզ կհաջողվի հավաքագրել ծրագրի համար նախատեսված ամբողջական գումարը:
Ավելին, ՀՕՖ-ը կկենտրոնացնի իր պրոֆեսիոնալիզմն ու ռեսուրսները, որպեսզի կենտրոնին տրամադրվեն անվճար դասընթացներ և մեթոդոլոգիական առաջնորդություն`օգնելով կենտրոնին իրականացնել հանրային իրազեկության և դրամահավաքների արշավների միջոցառումներ: Այն նաև կօգնի կենտրոնանալ ծնողների հմտությունների զարգացման վրա և կզարգացնի ցանկացած պահանջվող այլ հմտություն: Այս ամենը ներդրումը կդարձնի ավելի շարունակական և արժեքավոր, քանի որ աջակցելով կենտրոնին ամրապնդել իր կարողությունները, մենք ապահովում ենք նաեւ ավելի մեծ արդյունք ապագայում:
Vazgen Zaghikian
Chant Vartanian
Vahan Tanal
Joan Shaw
Hovik Shakarian
Aram Setian
Karine Sahakyan
Nicole Sabbagh
Jirair Ratevosian
Karen Petrosyan
Vera Nazarian
Tavit O. Najarian
Paul A. Mouradian
Hagop Mkhjian
Barkev Meserlian
David Melkonian
John R. Matthews, III
Sarkis Malyan
John Leonard
Garo Kurian
Aret Kurian
Masis Komrokian
Antranik Komrokian
Gloria Kharibian
Armineh Khachatoorian
Jack Kazarian
Nazareth Kakajian
Lara Jokajtys
Tigran Hovhannessian
Arsalaan Hasmi
Julie Hachikian
Gulderyan family
Mohammad S. Farooq
Paul Derderian
Ohannes Dekermenajian
Koko Chultayan
Lisa Chobanian
Carnegie Corporation
Arlea Bua
Malvina Brown
Raffi Boyadjian
Hovanes Baytarian
Kevork K. Barsakhian
Liberty Baronian
Rebecca Bagdasarian
Arevik Badalyan
Meganoush
Garbis Arabian
Sara Anjargolian
Altibarmakian Family Trust
Missak Altibarmakian
Waleed Alkoor
Ann Akgulian
ACYOA- St Gregory the Enlightener Church
Seda Harutyunyan
Anna Maksapetyan
Serob Yeritsyan
Mark Malkasian
Michael Candan
Grace A. Jae
Kristin Cass
Armenian Public
Mary Akgulian
Arda McCarthy
Alexander Tyner
Perry Paragamian
Gregory M. Marifian
Hagop Kazanjian
Arsen Hayrapetyan
Sona Haratunian
David A. Grigorian
Hannah Campbell
Apkar Apkarian
Carel Hofstra
sergey badalyan
Krikor Norsigian
Oscar Tatosian
Garnik Nanagoulian
Antranig Berberian
Jennifer Bedrosian
Bonnie A. Barsamian
Stephen Tanal
Jonathan Campbell
Աջակիցներ
85
Մեր գործընկերը
Created on:
Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները
Հաշվետվություն
$28,304
բյուջե
150
շահառու
Կոտայք
մարզ
2017
իրականացման տարեթիվ