Project Goal
Որպեսզի օգնել Խարբերդի մանկատանը զարգացնի հիպո-թերապիայի ծրագիրը, որը կօգնի առողջական խնդիրներով երեխաներին, որոնցից են մանկական ուղեղային կաթվածը, աուտիզմը և դաունի սինդրոմը։ Այս ծրագիրը կօգնի նվազեցնել դեպրեսիան, կդարձնի երեխաներին ֆիզիկապես ավելի ակտիվ և կբարելավի նրանց կենտրոնացումն ու հաղորդակցման հմտությունները։
Project Background
Լինելով Երևանից ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Խարբերդի մանկատանը ապրում են մոտ 300 երեխա, որոնք ունեն բազմաթիվ ֆիզիկական և մտավոր խնդիրներ։ Մանկատունը նաև ունի 5 ձի, որոնք վարժեցված են հիպո թերապիայի, այն է մանկական ուղեղային կաթվածով, աուտիզմով և դաունի սինդրոմով երեխաների հետ անկացնում են դասընթացներ, որի ժամանակ երեխաները անմիջականորեն շփվում են կենդանու հետ։ Հիպո թերապիան ֆիզիկական, պրոֆեսիոնալ կամ խոսքի և լեզվի թերապիայի բուժում է, որը օգտագործում է ձիու շարժումները։ Հիպո թերապիան բառացիորեն նշանակում է «բուժում ձիու օգնությամբ» հունարեն` «հիպո» բառից, որը նշանակում է ձի։ Հատուկ կրթված ֆիզիկական և պրոֆեսիոնալ թերապևտները այսօրինակ բուժումն օգտագործում են այն հիվանդների համար, որոնք ունեն շարժունակության դիֆունկցիա և իմացական կարողության խնդիրներ։
Այս ծրագիրը սկսվել է Խարբերդում 2012թ.-ից։ Մանկատանը կան երեք թերապևտներ, որոնք հատուկ կրթված են հիպո թերապիայի համար։ Նրանք աշխատում եմ մյուս 5 - 6 թերապևտների հետ` միասին վարելով թերապիայի դասընթացները 60 երեխայի համար։ Որպեսզի թերապիան համապատասխանի յուրաքանչյուր երեխային` երեխաները բաժանվում են տարբեր խմբերի ըստ իրենց խնդիրների։ Մանկական ուղեղային կաթվածով երեխաների համար թերապիայում կարևորագույն բաղկացուցիչ մասը այն է, որ օգնի երեխաներին ավելացնել շարժունակությունը և դառնալ ֆիզիկապես ավելի ակտիվ։ Իսկ աուտիկ երեխաների համար թերապիան օգնում է լավացնել իրենց կենտրոնացումն ու ուշադրությունը։
Այս թերապիայի դասընթացները շատ օգտակար են Խարբերդի մանկատան երեխաների համար ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն և իմացական կարողությունների առումով։ Այստեղ երեխաները համեմատաբար մեկուսացված են իրենց համայնքից և ամբողջ աշխարհից։ Նրանք չունեն ընտանիք, և իրենց միակ տունը մանկատունն է։ Որպես որբեր, նրանք արդեն այնպիսի իրավիճակում են, որը ավելի հեշտորեն է առաջ բերում դեպրեսիայի զգացողությունները, իսկ սա արդեն կարող է ավելի խորանալ, երբ լրացուցիչ կա նաև ինչ- որ առողջական խնդիր։ Այս առումով, ձիերը դարձել են «ընտանիքի» մի մասը, և երեխաները իրենց շնորհիվ կյանքի մեջ իմաստ են գտնում, թեթևացնում են իրենց ցավը գտնելով ուրախություն և հանգստության զգացողություն։
Որպեսզի զարգացնենք և բարելավենք այս ահռելի աշխատանքը, որը կատարում են թերապևտները մանկատանը, Այո-ն ֆոնդեր է հավաքում` հատուկ նախատեսված կառք գնելու համար, որպեսզի անցկացվեն նաև խմբակային թերապիայի դասընթացներ։ Սա ոչ միայն թերապևտներին կօգնի ազդեցություն ունենալ ավելի շատ քանակով երեխաների վրա, այլ նաև սա կօգնի երեխաներին միմյանց հետ ավելի շատ շփվել թերապիայի ժամանակ։ Հաղորդակցությունը երեխաների միջև շատ կարևոր է։ Հաճախ նրանք անհաշտության մեջ են ընկնում թերապիայի ընթացքում, այն պատճառով, որ ցանկանում են ավելի շուտ նստել ձիու վրա։ Կառքը կօգնի, որպեսզի երեխաները միասին նստեն, ինչն էլ կնվազեցնի իրենց բացասական վերաբերմունքը միմյանց նկատմամբ, և կքաջալերի նրանց լինել ավելի ընկերական և հանդուրժող հանդեպ մեկը մյուսի։
Amalya Yeghoyan
Noune Sukiasian
Zohrab Sanosyan
Joyce M. Mayeresky
Laura Love
Arda Haratunian
Joyce Dadekian
Shaghig Aguilian
Vahan Tanal
Karen Petrosyan
Arevik Badalyan
Meganoush
Nana Shakhnazaryan
Edward S. Mardigian
Michael Candan
Armenian Public
Asbed H. Pogarian
Arsen Hayrapetyan
Hagop Bakhtiarian
Jean Housepian
Hasmig Tatiossian
Gregory Toufayan
Margarit Piliposyan
Dennis Tarzian
Kristine T. Casali
Jonathan Campbell
Աջակիցներ
27
Մեր գործընկերը
Kharberd Orphanage
Created on:
Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները
Հաշվետվություն
$4,263
բյուջե
150
շահառու
Արարատ
մարզ
2016
իրականացման տարեթիվ