Project Goal
«ԱՐԻ» տեղական քայլարշավային խումբը և «Արվեստարան» հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված կենտրոնը մշակել են համատեղ արշավային ծրագիր՝ աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաների համար: Ուրախ ենք համագործակցել քայլարշավներ կազմակերպելու նախաձեռնությանը, որը ներառում է նման խնդիր ունեցող 7-11 տարեկան երեխաներին։
Project Background
Հայաստանը լի է հրաշագեղ բնությամբ, իսկ «Արի»-ի և «Արվեստարան»-ի համատեղ արշավային ծրագիրը հենց նախատեսված է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ նեյրոբազմազան երեխաները կարող են մասնակցել արշավներին և վայելել մեր հրաշք բնությունը։
Ծրագիրն ունի մեկ այլ նպատակ ևս՝ ամրացնել միջավայրի ուսումնասիրության և հատուկ կրթության ոլորտները։
Նման ծրագիրը պրոֆեսիոնալներին հնարավորություն կտա ստեղծելու միջավայր, որը միավորում է լավագույն փորձն ու գիտելիքը երկու ոլորտներից:</p>
Այս համագործակցությունը հնարավորություն կտա իրազեկել աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաների կարիքների մասին և բարձրաձայնել մի շարք խնդիրների մասին, ինչպիսիք են համայնքի սահմանափակ տեղեկացվածությունն ու հասկացողությունը, ֆիզիկական բարեկեցության և սոցիալական հարաբերությունների բացակայությունը, ինչպես նաև համատեղ այլընտրանքային գործունեության բացակայությունը:
Բնության գրկում ժամանակ անցկացնելը սովորաբար օգնում է կարգավորել խնդրահարույց վարքագիծը, նվազագույնի հասցնել նոր միջավայրերից առաջացող սթրեսը, բարելավել ինքնագիտակցությունը և հաղթահարել սոցիալական ընկճախտը։ Երեխաները նաև հաղթահարում են մի շարք խնդիրներ՝ կապված զգայական խթանման, ֆիզիկական ակտիվության, կոգնիտիվ զարգացման, սոցիալական փոխազդեցության, հուզական առողջության, ինքնագնահատականի և ինտեգրման հետ։
Meline Toufayan
Rob Stites
Benjamin Rith-Najarian
Razmig Pounardjian
Lusine Manukian
Khachatur Kesablyan
Edward Kargenian
Mike Kalajian
Martha Jamgochian
Jane DuMond
Anna Danielian
Ara Bagdasarian
Zareh Aghajanian
David Smith
Garnik Nanagoulian
Caro Minas
Edmond Martirosyan
Armine Khrimian
Kristina Khachaturyan
Hrachya Janikian
Jeremy E. Baptist
Andrew Yenicag
Anna Vardanyan
Aline Tashjian
Sarah Stites
Arin Parsanian
David Onanian
James Moresco
Caroline Kernan
Adrine Katchadurian
Aleen Kaltakdjian
Stephen Haroian
Ara Hacet
Aram Ghazaryan
Kathryn A A. Geyer
Jeanette Derhagopian
Jonathan Campbell
Francis Bulbulian
Աջակիցներ
49
7/14/23
Created on:
Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները
Հաշվետվություն
$7,177
բյուջե
50
շահառու
Հայաստան
մարզ
2023
իրականացման տարեթիվ
Խոցելի խմբեր