top of page

(109%)

հավաքված գումար

$6,383

բյուջե

$5,866
Project Goal

Ֆուտբոլի միջոցով նպաստել Կոտայքի մարզի երիտասարդ աղջիկների անկախության ու ինքնավստահության բարձրացմանը։

Project Background

Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում /այսուհետ՝ ՀԱԱՖ/ հիմնադրվել է 2015 թ.-ին, այն բանից հետո, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, պատճառաբանելով բյուջեի կրճատումները, դադարեցրեց կանանց ազգային հավաքականի ֆինանսավորումը: Կարճ ժամանակաընթացքում ՀԱԱՖ-ը կամավորների օգնությամբ Գորիսում մեկնարկեց Հայաստանում առաջին աղջիկների ֆուտբոլային լիգան, այնուհետև լիգաներ ստեղծվեցին Ալավերդիում, Դիլիջանում եւ Եղեգնաձորում, որոնք ընդգրկում են ընդհանուր առմամբ 284 աղջիկ:


2018 թ-ի ՀԱԱՖ-ը նախատեսում է Կոտայքի մարզում մեկնարկել աղջիկների ֆուտբոլի մրցաշար: Հաշվի առնելով աղջիկների համար սպորտի և հասարակության մեջ ինտեգրվելու հարմարությունների ու հնարավորությունների սղությունը, ՀԱԱՖ -ը աշխատելու է երիտասարդ աղջիկների հետ՝ նպատակ ունենալով սպորտի միջոցով փոխել կնոջ դերի վերաբերյալ պատկերացումները հասարակության մեջ:


Մրցաշարից առաջ, «Հասարակական ազդեցություն սպորտի միջոցով» թեմայով երկու մեկօրյա դասընթացներ կանցկացվեն, որոնք կներառեն 30 տեղական մարզիչներ, ՀԿ-ների անդամներ, ֆիզիկական դաստիարակության ուսուցիչներ, ինչպես նաև 30 երիտասարդներ աղջիկների (12-15 տ.): Այս դասընթացի արդյունքում շուրջ 60 երիտասարդ ծրագրի միջոցով կստանան թիմային աշխատանքի, առաջնորդության, հանդուրժողականության ու գենդերային հավասարության վերաբերյալ գիտելիքներ ու հմտություններ։


Ամռանը Կոտայք մարզի 5 համայնքների 14-16 տարեկան աղջիկների համար կանցկացվի առաջնորդության ամառային ճամբար, որը կտևի 3 օր և կընդգրկի ֆուտբոլի տեխնիկական վարժություններ, դասընթացներ առաջնորդության, մարդու իրավունքների, հավասարությանը և քաղաքացիական ակտիվության մասին։ Ճամբարի և դասընթացների արդյունքում կընտրվեն 1 տեղական համակարգող և 5 մարզիչ, ովքեր մեկամյա պայմանագիր կնքելուց հետո թիմեր կկազմեն իրենց համայնքներում, որոնք բաղկացած կլինեն 9-15 աղջիկներից (12-17 տ.): Առաջին մրցաշարային մրցաշրջանը կմեկնարկի 2018 թ սեպտեմբեր-հոկտեմբերի ամիսներին:


Այս ծրագիրը միայն ֆուտբոլ խաղալու մասին չէ: Այն ոչ միայն առողջ ապրելակերպի հնարավորություն է ընձեռում, այլ նաև զարգացնում է որոշումներ կայացնելու և առաջնորդ լինելու հմտոությունները՝ աղջիկներին տալով ինքնավստահություն և ձայնի իրավունքի գիտակցում:


Ծրագիրն իր երկարաժամկետ ազդեցությունը կունենա Կոտայքի շուրջ 300 երիտասարդների, ծնողների և մարզիչների վրա:


Միացե՛ք մեզ և Այո՜ ասե՛ք Հայաստնի ուժեղ և անկախ կանանց նոր սերնդին:

Women's Guild of St. Mary's Armenian Church

TIBA Investments LLC

Taendem Agency Inc.

Brian Saliba

Tatevik Khoja-Eynatyan

Diron Jebejian

Armenian Church of San Antonio

VMWare IT Armenia

Michael Candan

Aram Mkrtchyan

Kristin Cass

Armenian Public

Peter Mikaelian-Maag

Arsen Hayrapetyan

Adam Rosenblatt

Jonathan Campbell

Աջակիցներ
18
Մեր գործընկերը

4/10/18

Created on:

Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները

Հաշվետվություն
$5,866

բյուջե

300

շահառու

Կոտայք

մարզ

2018

իրականացման տարեթիվ

Առնչվող ծրագրեր

ընդհանուր հավաքված գումար

Հիմնի՛ր գրադարան
$37,537

Կրթություն

ընդհանուր հավաքված գումար

Նվերներ դպրոցականներին
$2,919

Երաեխանիր իրավունքներ

ընդհանուր հավաքված գումար

Դպրոցական Լաբորատորիա
$6,980

Կրթություն

bottom of page