top of page

(115%)

հավաքված գումար

$6,980

բյուջե

$6,050
Նպատակ

Խթանել Արմավիր և Արագածոտն մարզերի Գետաշեն և Շամիրամ համայնքների աշակերտների հետաքրքրությունը բնագիտական առարկաների հանդեպ:

Նկարագրություն

Կրթության հնարավորությունը կարևոր նախապայման է յուրաքանչյուր ընտանիքի համար: Չնայած նրան, որ Հայաստանում պետական դպրոցները անվճար են, վերջիններս ուսուցիչների և դասավարման համար անհրաժեշտ դասասենյակների պակաս ունեն։ Արդյունքում աշակերտները զրկվում են հավասարապես որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից։ Այս խնդիրը հատկապես արդիական է Երևանից դուրս գտնվող դպրոցների համար։


«Դասավանդի՛ր Հայաստան»-ը, որը հանդիսանում է «Դասավանդի'ր բոլորի համար»-ի (Teach for All) անդամ, նպատակ ունի լուծել այս խնդիրը և աշակերտներին ապահովելով հավասարազոր կրթվելու հնարավորություն, հավաքագրելով երիտասարդ մասնագետների, ովքեր ամենաքիչը երկու տարի կդասավանդեն համայնքային դպրոցներում: Երեք տարվա ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստան» նախագծի շրջանակներում, տասնյակ երիտասարդներ` աշխարհագրության, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի և անգլերեն լեզվի ուսուցիչներ, լրացրեցին այս բացը Հայաստանի մարզեր բերելով բարձրորակ կրթություն:


Լուսինե Վարդումյանը դասավանդում է Արմավիր մարզի Գետաշեն գյուղի դպրոցում: Գյուղը Երեւանից 70 կմ հեռավորության վրա է գտնվում, թուրքական սահմանին մոտ: Շատ ընտանիքներ արտագաղթել են գյուղից, ինչը կրճատել է ներկայիս բնակչության թիվը` 2704-ից դարձնելով 1900: Չնայած գյուղը փոքր է, դպրոցը համեմատաբար մեծ թվով աշակերտներ ունի. Ընդհանուր 248 հոգի, որոնցից 98-ը անցնում են ֆիզիկայի և քիմիայի կանոնավոր դասընթացներ: Մինչ դպրոցը չունի որևէ ընթացիկ գիտական լաբորատորիա, բնագիտական այս առարկաները միայն տեսականորեն են դասավանդվում: Սա ազդում է բնագիտական առարկաների հանդեպ աշակերտների հետաքրքրության վրա և արդյունքում շատ քիչ քանակությամբ շրջանավարտներ են շարունակում ուսումը բնագիտության ոլորտում։ Լուսինեն նպատակ ունի այս դպրոցում ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիա հիմնել, որպեսզի աշակերտները հնարավորություն ունենան սովորել առարկաները սեփական փորձարկումների հիման վրա:


Վեներա Աբովյանը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրում ընդգրկված մեկ այլ երիտասարդ է, ով Արագածոտն մարզի Շամիրամ գյուղի դպրոցում կենսաբանություն և քիմիա է դասավանդում: Շամիրամ գյուղի բնակչությունը կազմում է 2144 մարդ, որոնցից 91-ը դպրոցական տարիքի երեխաներ են (7-17 տարեկան): Տարիներ շարունակ դպրոցի երեխաները կենսաբանության և քիմիայի դասընթացներ չեն ունեցել ուսուցիչ չունենալու պատճառով։ Հետո հայտնվեց Վեներան: Վեներան նշում է, որ երեխաների համար շատ դժվար է այս երկու ամբողջովին տարբեր, նոր առարկաները սովորել միայն դասագրքերով, առանց լաբորատորիայի, որտեղ նրանք ամեն ինչ կարող էին տեսնել գործնական աշխատանքի և փորձարկումների միջոցով: Վեներայի կարծիքով լաբորատորիաների առկայությունը նշանակալից ներդրում կլինի դպրոցական երեխաների կրթության բարելավման հարցում:


«Այո»-ն որոշեց համագործակցել Լուսինեի և Վեներայի հետ` օգնելով նրանց հասնել ընդհանուր նպատակի: Այս երկու դպրոցներում բնագիտական լաբորատորիաներ կառուցելով «Այո»-ն կնպաստի երեխաների բարձրորակ կրթության ապահովմանը: Լաբորատորիաները կօգնեն երկու դպրոցների ռեսուրսների բարելավմանը և կմեծացնեն կրթության ծարավ ունեցող երեխաների հետաքրքրությունը: Արդյունքում շատերը հնարավոր է և հետագայում ընտրեն հենց բնագիտության ասպարեզը և իրենց ներդրումը ունենան Հայաստանի զարգացման մեջ:


Միացե՛ք մեզ և ասեք Այո՛ երեխաների լուսավոր կրթական հեռանկարներին:

Edward Zwinck

Women's Guild Central Council

Edward Vosganian

Renee G. Tahmazian

Richard Stamp, II

St. Sarkis Armenian Apostolic Church

St. Peter Armenian Apostolic Church

St. Kevork Armenian Church - Women's Guild

Redmount Capital Partners

Rebirth Armenia

Lucy Merzian

Nicole Matoian

Gevorg Mantashyan

Left Hand Laser Studio

Sarah Keishian Dergazarian

John Karebian

Michael Hazergian

Deborah Gafka

Ara Ekizian

Detroit Armenan Womens Club

Violet Cholakian

Karen L. Bullion

Anahit Avanesyan

ACYOA Juniors of St. Gregory

ACYOA Juniors from St. Mary Armenian Church, Livingston, NJ

Hayk Baluyan

Diana Topjian

Hasmik Abrahamyan

Stephanie Corpening

St. Mesrob Church Women's Guild

St. John Armenian Church ACYOA Senior

Armenian Public

Christine Mekhitarian

Edward H. Korkoian

Asbed H. Pogarian

Richard Norsigian

Jean Housepian

Gregory Toufayan

Alice Argnian

Edward Kargenian

Oscar Tatosian

Adam Rosenblatt

Laura Gevorgyan

Antranig Berberian

Lisa Sarkisian

Yeprem Kelegian

Աջակիցներ
48
Մեր գործընկերը

3/8/18

Created on:

Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները

Հաշվետվություն
$6,050

բյուջե

339

շահառու

Հայաստան

մարզ

2018

իրականացման տարեթիվ

Դպրոցական Լաբորատորիա

Կրթություն

Առնչվող ծրագրեր

ընդհանուր հավաքված գումար

Նվերներ դպրոցականներին
$2,919

Երաեխանիր իրավունքներ

ընդհանուր հավաքված գումար

Հիմնի՛ր գրադարան
$37,537

Կրթություն

ընդհանուր հավաքված գումար

Վանաձորի համար, Վահեի համար
$11,653

Կրթություն

bottom of page