Project Goal
Օգնել երեխաներին դառնալ ավելի ինքնուրույն, ավելի լավ հասկանալ իրենց իրավունքները, սովորել նաև այլ հմտություններ՝ ինչպես, օրինակ, ցուցաբերել առաջին օգնություն և պատրաստ լինել աղետային իրավիճակներին:
Project Background
World Vision Armenia-ն ՀՀ տարբեր մարզերի, այդ թվում նաև Երևանի երեխաների համար ամեն տարի կազմակերպում է #DreamCamp ամառային ճամբարը: Ճամբարի նպատակն է երեխաներին սովորեցնել կյանքի որոշ հմտություններ ու փոխանցել կարեւոր գիտելիքներ, ինչպես օրինակ ցուցաբերել առաջին օգնություն և պատրաստ լինել աղետային իրավիճակներին, ավելին իմանալ իրենց իրավունքների մասին` այդ ամենի համար ընկերական միջավայր ապահովելով: Ճամբարի ընթացքում ձեւավորվում են ընկերական նոր հարաբերություններ։
Այո-ն որոշել է համագործակցել World Vision Armenia-ի հետ և իրականացնել Գյումրիի և Ամասիայի 50 երեխաների՝ ամառային ճամբարին մասնակցելու երազանքը: Այս ճամբարը նախատեսված է սոցիալական ծանր պայմաններում ապրող 9-12 տարեկան երեխաների համար, որոնք երազում են մեկ շաբաթ անցկացնել Հանքավանում՝ պրոֆեսիոնալ մասնագետների և մարզիչների հետ, ովքեր եւս ճամբարի շրջանավարտներ են: Երեխաների մեծ մասի համար #DreamCamp-ը հրաշալի հնարավորություն է, որի շնորհիվ նրանք կարող են արձակուրդ անցկացնել իրենց գյուղից դուրս, ծանոթանալ հասակակիցների հետ, կյանքի նոր հմտություններ ձեռք բերել և ավելի լավ ապագայի հնարավորությամբ ոգեշնչվել: #DreamCamp -ի մասնակիցների ⅓ մասը խոցելի սոցիալական պայմաններում ապրող երեխաներ են:
Ըստ World Vision Armenia-ի դիտարկումների՝ ճամբարը դրականորեն է ազդում երեխաների կյանքի վրա՝ օգնելով ձեռք բերել.
Ինքնավստահություն
Դիմացկունություն ճգնաժամային իրավիճակներում
Ինքնորոշում
Հաղորդակցություն տարեկիցներ և մեծահասակների
Հոգատարության զգացողություն ընկերների և համայնքի նկատմամբ
Իրավունքների իմացություն
Կոնֆլիկտների լուծման հմտություններ
Միասին մենք կարող ենք ընձեռել այս հնարավորությունը Շիրակի երեխաներին՝ նվիրելով ուրախ և զարգացնող մանկական փորձառություն: Ասա՛ Այո Երազանքի Ճամբարին և նպաստի՛ր երեխաների զարգացմանը:
Assadour Yacoubian
Hrachya Tandilyan
IntelliMortgage, Inc.
Corwin Hiebert
Arshavir Grigorian
Defoe Redmount
Michael Bentivegna
Hayk Baluyan
Edward S. Mardigian
George Kirazian
Michael Shahnasarian
Jeffrey Essmann
Sharon Maraian
Vahan Mahdasian
Aram Mkrtchyan
Medik Abkarian
Lusine Geghamyan
Karnig Ekizian
Asbed H. Pogarian
Victoria Babikian
Arda Mirek
Zabelle N. Vartanian
Agavni P. Yeramyan
Adam Rosenblatt
Garnik Nanagoulian
David Onanian
Ara Hacet
Աջակիցներ
37
5/31/18
Created on:
$2,905
բյուջե
183
շահառու
Շիրակ
մարզ
2018
իրականացման տարեթիվ