Project Goal
Հաստատել հավասար իրավունքներ և հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար` նպաստելով նրանց լիարժեք մասնակցությանը հասարակական կյանքին:
Project Background
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» (EREO) ՀԿ-ն հիմնադրվել է 2014 թվականին հաշմանդամություն ունեցող անձանց կողմից և նպատակ ունի օժանդակել Լոռու մարզում հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների լիակատար իրացմանը և նրանց լիարժեք մասնակցությանը հասարակական կյանքին:
ՀԿ-ն ակտիվորեն զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության, նրանց կրթության, զբաղվածության իրավունքների և խնդիրների վերհանման և լուծման, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության, նրանց առաջնորդական որակների զարգացման, վերջիններիս հանդեպ խտրականության վերացման հարցերով: Կազմակերպության ուղղակի շահառուների թիվը անցնում է 300-ը, իսկ անուղղակի շահառուների թիվը 500-ը:
2017 թվակականին «Եվրոպական միության» (EU) ֆինանսավորմամբ և «Միջմշակութային Ուսումնասիրությունների, Ուսուցման և Երկխոսության Միջազգային Կենտրոն»-ի (ICIRLD) աջակցությամբ ՀԿ-ն հիմնադրել է կարի արտադրության սոցիալական ձեռնարկատիրություն։ Արտադրամասում երկամսյա դասընթացից հետո աշխատանքի են անցել սոցիալապես անապահով ընտանիքների անդամներ և հաշմանդամություն ունեցող անձիք։ Նրանք հայկական ավանդական տիկնիկներ, դեկորատիվ բարձեր, անկողնային պարագաներ և մանկական գոգնոցներ են կարում և ասեղնագործում, ինչպես նաև մատուցում են տպագրական ծառայություններ:
Հիմնադրման պահից կազմակերպությունը ունեցել է գրասենյակային տարածքի խնդիր, սակայն 2018-ին այս խնդրի լուծման նպատակով կազմակերպված դրամահավաքի շնորհիվ կարողացել են ձեռք բերել մշտական տարածք: Սակայն այն հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց պահանջմունքներին՝ չկա ջեռուցման համակարգ, պատուհանները հին են և կոտրված, սանհանգույցը և խոհանոցը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքներին:
Այո-ն որոշել է անմասն չմնալ ու աջակցել այս կարևոր նախաձեռնությանը: Այս պահին ջեռուցման համակարգը, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված դռները, սանհանգույցը և խոհանոցը այն առաջնային անհրաժեշտություններն են, որոնք կնպաստեն կենտրոնի ակտիվ գործունեության ծավալմանը և՛ ձմռանը, և՛ ամռանը:
Դու էլ միացի՛ր այս կարևոր շարժմանը և Այո՛ ասա ավելի ներառական հասարակության ստեղծմանը:
Women's Guild Central Council
Tom Janikian Insurance Company
St. Gregory - ACYOA
Arthur Musurlian
Brian Kamajian
Maro Chakrian
Samson A. Benjamin
Gregory Balukjian
Armen Oganyan
Bahareh Fatemi
Victoria Babikian
Vartan Payaln
Carl J. Bazarian
Haroutiun Sabounjian
Yeprem Kelegian
Kathryn A A. Geyer
Աջակիցներ
22
Մեր գործընկերը
10/18/19
Created on:
Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները
Հաշվետվություն
$3,551
բյուջե
800
շահառու
Լոռի
մարզ
2020
իրականացման տարեթիվ