Նպատակ
Խթանել առողջ ապրելակերպը, պաշտպանելով պասիվ ծխողներին։
Նկարագրություն
Բազմաթիվ միջազգային առողջապահական կազմակերպությունների գնահատմամբ հայերի մոտ 70%-ը ծխում են, ինչի արդյունքում դասում են Հայաստանը աշխարհում ամենաշատ ծխող երկրների շարքին և դարձնում Հայաստանը Եվրոպայում ծխելու ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը: Սա անմիջապես կապված է Հայաստանի աղքատության ցուցանիշի հետ, քանի որ շատերը օգտագործում են ծխախոտը որպես սթրեսից և ձանձրույթից ազատվելու միջոց:
Ծխախոտի այսպիսի մեծ սպառումը հայերի շրջանում հանգեցնում է ծխախոտի սպառման հետ կապված հիվանդությունների աճող ռիսկին` ներառյալ թոքերի քաղցկեղը, սրտանոթային և թոքերի հիվանդությունները:
Երեխաներն էլ խոցելի են դառնում այնպիսի հիվանդությունների հանդեպ, ինչպիսիք են մանկական մահացությունը, ականջի ինֆեկցիաները և ալերգիաները: Համաձայն Առողջապահության միջազգային կազմակերպության՝ 13-15 տարեկան երեխաների գրեթե 90%-ը ապրում են տներում, որտեղ անընդհատ ենթարկվում են եկրորդական ծխի ազդեցության՝ որպես պասիվ ծխող:
«Այո»-ում մենք ցանկանում ենք փոխել մարդկանց մտածելակերպը ծխելու և երկրորդական ծխի վերաբերյալ: Մենք կսկսենք արշավ, որի ժամանակ կհրավիրենք Հայաստանում ազատ ոճի ամենահայտնի 20-30 նկարիչների, ովքեր ծխելու վնասակարության թեմայով իրենց արվեստը կպատկերեն ողջ Երևանում։
Երևանցիները կտեսնեն այդ նկարներից շատերն ամեն օր աշխատանքի գնալու ճանապարհին կամ զբոսանքի ժամանակ:</p>
Յուրաքանչյուր նկար կունենա QR կոդ, որպեսզի մարդիկ կարողանան ավելին իմանալ նածագծի և «Այո»-ի աշխատանքի մասին: Մենք մարտահրավեր ենք նետում Երևանի սովորույթներին և կոչ ենք անում, որպեսզի մարդիկ վերանայեն իրենց ապագայի և իրենց երեխաների ապագայի հարցը: Կարճ ասած` մենք «կթափահարենք» քաղաքը:
Մենք նաև կապահովենք երեք նկարիչներին ֆինանսական մրցանակներով, կազմակերպելով այդ նկարների մրցույթ, որն էլ կընտրվի հատուկ ժյուրիի միջոցով։ Հաղթողները կորոշվեն ելնելով այնպիսի ցուցանիշներից, ինչպիսիք են ստեղծարարությունը և հաղորդակցության տարրերը:</p>
Alyssa Mathias
Armenian Public
Dennis Tarzian
Աջակիցներ
4
Created on:
Մենք վիզուալ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերը ցույց տալու համար մեր համատեղ ջանքերով իրականացրած ծրագրերի արդյունքները
Հաշվետվություն
$7,723
բյուջե
10,000
շահառու
Երևան
մարզ
2016
իրականացման տարեթիվ