Նպատակ
Հատուկ կարիքներով 60 աշակերտ ունեցող Գավառի հատուկ դպրոցը գտնվում է երկհարկանի շենքում՝ առանց հաշմանդամների համար պատշաճ մատչելիության հնարավորության։ Դպրոցում վերելակ տեղադրելով՝ մենք բոլորին հավասար կրթական հնարավորություններ ունենալու շանս ենք տալիս։
Նկարագրություն
2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը անխնա հարձակումներ սկսեց Արցախի վրա: Անօդաչու թռչող սարքերի հարվածները, գնդակոծությունները և կրակոցները անընդհատ թիրախավորում էին ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները: Արդյունքում հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում տասնյակ հազարավոր արցախցիներ (հիմնականում կանայք և երեխաներ) ստիպված լքեցին իրենց տները ՝ վերցնելով միայն այն, ինչ կարող էին տեղափոխել մարդաշատ մեքենաներով կամ ավտոբուսներով, և ապաստան գտան Հայաստանում: Արցախից եկած ընտանիքները ապաստանեցին հյուրանոցներում, հյուրատներում և գթասիրտ հայերի տներում, ովքեր սրտանց հյուրընկալեցին նրանց:
Եվ երբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց վիճահարույց հայտարարությունը, որի նպատակն էր դադարեցնել բռնությունը Արցախում, արցախցիներին անորոշ ապագա էր սպասվում: Նրանցից շատերը մնացին Հայաստանում ՝ վստահ չլինելով, թե երբ կկարողանան վերադառնալ, որոշ դեպքերում ընտանիքները անգամ չգիտեին արդյոք դեռևս կանգուն է իրենց տունը: Պատերազմական գոտուց փախած տասնյակ հազարավոր մարդկանց կարիքները օրեցօր ավելի էին շատանում, եւ դրանց արագ լուծում չտալու դեպքում, կարող էնք առերեսվել հումանիտար ճգնաժամի:
Հենց այդ պահին «Այո»-ն պատրաստակամորեն օգնության ձեռ մեկնեց: «ՀՕՖ»-ի, «ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ի, «Կայուն Զարգացան Հայական Հիմնադրամ»-ի, «Արաբկիր ԲԿ»-ի, «Փոքըս օն չիլդրեն նաու»-ի և «Կանանց Ռեսուրսների Կենտրոն»-ի հետ համագործակցելով «Այո»-ն առավել օգտակար աջակցություն ցուցաբերեց Արցախի ընտանիքներին: Եվ հենց Ձեր շնորհիվ մենք ի վիճակի եղանք օգնել մոտ 4000 անձի՝ լուծելով կացարանի, ջեռուցման, հագուստի, սննդի, հիգիենիկ պարագաների և ասթմայի դեղորայքի հարցեր:
Մնացաորդը կծախսվի առաջիկա շաբաթների ընթացքում `ելնելով կարիքներից, որոնց մասին ևս կունենանք թարմացումներ:
Arto Vorperian
Ashot Tumanyan
John Heffern
Tigran Cholakyan
Armen Balayan
AON Foundation
Janna Guegamian
Armen Anmeghikyan
Vahan Mahdasian
Holy Martyrs ACYOA Seniors
Garnik Nanagoulian
Irina Nanagoulian
Աջակիցներ
12
Մեր գործընկերը
The Gavar Special School
Created on:
$21,950
բյուջե
60
շահառու
Գեղարքունիք
մարզ
2013
իրականացման տարեթիվ