top of page
Արտակարգ ծրագիր

«Սահակ-Մեսրոպ» դպրոցի կողքին

Artsakhtsi children cozy and smiling under the warmth of blankets donated by Ayo!

$0

հավաքված

Category

200

շահառու

Լոս Անջելես

մարզ

մնացած օր

Նպատակը

Կալիֆորնիայի Ալթադենայում այրված հայկական դպրոցին աջակցելու դրամահավաք։ Նվիրաբերված միջոցները օգտագործվելու են հրդեհի առաջացրած ընդհանուր կարիքները հոգալու համար։ 

Նկարագրություն

Փասադենայի «Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա» դպրոցը հիմնադրել է լիբանանցի ճարտարապետ Մայք Յուսեֆյանը 1980 թվականին` ոգեշնչված տեղի հայ համայնքից և հայկական ամենօրյա դպրոցի անհրաժեշտությունից դրդված։ Քաղաքացիական պատերազմից փախչելու համար Փասադենա տեղափոխվելուց հետո Յուսեֆյանն իր անձնական խնայողությունները օգտագործեց դպրոցը հիմնելու համար՝ տեղի քրիստոնեական կազմակերպությունների և ձեռնարկությունների աջակցությամբ:  Դպրոցի առաքելությունը հայկական ժառանգությանը խարսխված քրիստոսակենտրոն կրթություն տրամադրելն է։


«Սահակ-Մեսրոպ» դպրոցը ներկայում 200 աշակերտ ունի, այն ամբողջությամբ այրվել է 2025 թվականի հունվարին Լոս Անջելեսի տարածքում սկսված սարսափելի հրդեհների ժամանակ: Ամերիկահայ համայնքը միշտ պատրաստ է եղել ասել «Այո’» Հայաստանում արտակարգ իրավիճակների կարիքներին՝ 1988 թվականի երկրաշարժից մինչև 2024 թվականի մայիսի ջրհեղեղը: «Այո’»-ի թիմը Լոս Անջելեսի մեր ընկերների կողքին է, և մենք հանձնառու ենք հասցնելու օգնության մեր բաժինը։ Մեր հավաքագրած գումարը կաջակցի դպրոցին մինչ այն ոտքի կկանգնի և առաջ կշարժվի` շարունակելով սերունդներ կրթել՝ չնայած մեծ կորուստներին:

Աջակիցներ
Մեր գործընկերները

January 17, 2025

Ստեղծվել է՝

$0

հավաքված

bottom of page