
$19,517
բյուջե


300/տ.
շահառու


Երևան
մարզ


մնացած օր

Նպատակը
Նախագիծը նպատակ ունի բարելավել Մատենադարանի հասանելիությունը տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Այս ծրագրի իրագործմամբ կազդարարվի ավելի լայն նախաձեռնության մեկնարկը, որն իրենից ենթադրում է Մատենադարանի թանգարանի ֆիզիկական տարածքների և բովանդակության հարմարեցում մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող բոլոր թիրախային խմբերի համար:
Նկարագրություն
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը
բացառիկ արժեքավոր ձեռագրական հավաքածու ունեցող գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան է, որտեղ պահվում է հայերեն ձեռագրերի ամենամեծ հավաքածուն աշխարհում։
Մեր ծրագրի առաջնային նպատակն է Մատենադարանի հետ համագործակցությամբ Մատենադարանի թանգարանի հիմնական ցուցանմուշները շոշափելի կրկնօրինակների միջոցով հասանելի դարձնել տեսողության խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև ձեռագրաստեղծման արվեստին նվիրված կրթական ծրագրերից մեկը տեղայնացնել վերջիններիս համար։
Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով համապատասխան մասնագետների, տեսողության խնդիր ունեցող աշակերտների հետ աշխատող մանկավարժների, թույլ, մնացորդային տեսողություն ունեցող և չտեսնող անձանց կարծիքները։ Կազմվել են ֆոկուս խմբեր, անցկացվել են հարցումներ, որոնց հիման վրա լրամշակվել է ծրագիրը։
Նախագծի շրջանակում ստեղծվելու է Մատենադարանի հիմնական ցուցադրության 4 ցուցանմուշի և 1 արծաթե կազմի շոշափելի կրկնօրինակ, ինչպես նաև մշակվելու է համապարփակ կրթական ծրագիր՝ հարստացված ձեռագրաստեղծման արվեստը ներկայացնող շոշափելի նմուշներով, ինչպես նաև զգայական այնպիսի փորձառություններով, ինչպիսիք են միջնադարյան երաժշտությունը և անուշաբույր յուղերը:
Այս ամենը հասանելի է լինելու Մատենադարանի տարեկան շուրջ 120,000 այցելուներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող և տեսողության խնդիրներ ունեցող 16,663 անձանց։ Ծրագիրն ուղղված է լինելու լրացնել մշակութային հասանելիության բացը՝ դառնալով ներառական թանգարանային փորձառություն թե' Մատենադարանի և թե' մյուս թանգարանների համար։
Svetlana Badalian
Valeri Papanyan
Rita Donabedian
Araks Parsamian
Emiliya Bagdasarian
Karine Mikitarian
Anne Tashjian
Sarine Chitilian
Liana Adamyan
Gevorg & Anna Ter Kachatryan
Tom & Ayda Lundon
Arin Piramzadian
Cynthia Aghamianz
Angela Sarukhanyan
Marina Ter-Sargsyan
Deb Dagavarian-Bonar
Margarit Piliposyan
Ari Terjanian
Lianna Sarkisian
Ellina Kevorkian
Nele Keshishian
Daniel Gainor
Aram Adourian
Sarah Stites
Jonathan Campbell
Աջակիցներ
24
3 հունվարի, 2025 թ.
Ստեղծվել է՝