top of page
Նպատակը

Շիրակի հեռավոր գյուղերի նպատակասլաց երիտասարդ կանայք ու տղամարդիկ, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ուսուցիչները մեկուսացման և տրանսպորտի բացակայության պատճառով կրթության ոլորտում զգալի խոչընդոտների են բախվում։ Մարմաշենի նոր ՏՏ կենտրոնը, որը ֆինանսավորում է Ճապոնիայի կառավարությունը, անվճար տեխնոլոգիական կրթություն է տրամադրում, սակայն անհրաժեշտ է միկրոավտոբուս՝ բացը վերացնելու և հասանելիությունը հնարավոր դարձնելու համար:

Նկարագրություն

Շիրակի մարզը Հայաստանի ամենաաղքատ մարզերից է, որտեղ աղքատության մակարդակը 46,3% է, իսկ գործազրկությունը, հատկապես գյուղական համայնքներում, գերազանցում է 20%-ը: Տրանսպորտային սահմանափակ ենթակառուցվածքներն ավելի են մեկուսացնում այս համայնքներում բնակվող ընտանիքներին կրթական և աշխատանքի հնարավորություններից:


Մենք նպատակ ունենք տարեկան մինչև 1000 կնոջ, երիտասարդի և ՏՏ ուսուցիչների տեխնոլոգիական և ճարտարագիտական հիմնական հմտություններ ստանալու հնարավորություն տալ Մարմաշենի ՏՏ կենտրոնում: Մեր ուսումնական ծրագիրը ներառում է.


  • Համակարգչային գրագիտություն. Համակարգչի օգտագործման հիմունքներ, կողմնորոշում համացանցում և թվային հաղորդակցություն:

  • Ծրագրավորում և կոդավորում. Python, C++, JavaScript ուսուցում՝ կոդավորման հմտությունները զարգացնելու համար:

  • Ճարտարագիտական հմտություններ. գործնական փորձ մեքենաշինության և էլեկտրատեխնիկայի ոլորտում՝ կայունություն ունեցող արտադրանքի ստեղծման առաջնահերթությամբ։

  • Կանաչ տեխնոլոգիա. էկոլոգիապես մաքուր այնպիսի տեխնոլոգիաների ուսուցում, ինչպիսիք են վերականգնվող էներգիայի համակարգերը և խելացի կառավարման լուծումները:


Այս ծրագրերն անհատներին օգնում են կյանքի բարելավման համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերել, տեղական աշխատատեղերի հնարավորություններ են ստեղծում և Շիրակի` ավելի կայուն ապագային են նպաստում։ Այնուամենայնիվ, տրանսպորտի բացակայությունը էական խոչընդոտ է, որը թույլ չի տալիս բազմաթիվ պոտենցիալ մասնակիցների Տատ կենտրոն հասնել։


15 տեղանոց միկրոավտոբուսի համար ֆինանսական հանգանակությունը կօգնի հաղթահարել այս խոչընդոտը՝ ապահովելով, որ կրթությունը հասնի նրանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն: Յուրաքանչյուր ներդրում ինչ-որ մեկի նստատեղը կապահովի ավտոբուսում՝ օգնելով կյանքը փոխող հնարավորություն ընձեռել Շիրակի հեռավոր գյուղերի կանանց, երիտասարդներին և ուսուցիչներին:

Աջակիցներ
Մեր գործընկերները

November 18, 2024

Ստեղծվել է՝

մնացած

$30,000

(0%)

հավաքված

$0

$30,000

բյուջե

1,000

շահառու

Շիրակ

մարզ

մնացած օր

30
Artsakhtsi children cozy and smiling under the warmth of blankets donated by Ayo!

(0%)

հավաքված

$0

Ընթացիկ ծրագիր

Ավտոբուսի նստատեղը

Category

bottom of page