Չնայած այն բանի, որ աղքատությունը պատճառ չի հանդիսանում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի երեխաների դպրոցից դուրս մնալուն, այն շարունակում է լուրջ խնդիր մնալ տարածաշրջանում, ինչն էլ շատ ընտանիքների համար դժվարություն է ստեղծում՝ երեխաների համար անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու հարցում ։
ayo-logo
Մեր ծրագրի նպատակն է ապահովել 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում առաջին դասարան հաճախող երեխաներին անհրաժեշտ դպրոցական պայուսակով և գրենական պիտույքներով, որն էլ կօգնի իրենց անցկացնել հաջող ուսումնական տարի դպրոցում, ինչու չէ օգտագործել իրերի մեծ մասը նաև հաջորդ տարիներին։
ayo-logo
Ընդամենը յուրաքանչյուր երեխայի համար 15 ԱՄՆ դոլարի համարժեք դրամով մենք կկարողանանք տրամադրել բարձրորակ պայուսակ, տետրեր, գրիչներ, մատիտներ, քանոն, ռետին, գունավոր թղթեր, նկարչական ալբոմ, ինչպես նաև ջրաներկ և վրձին։

Give today for tomorrow!

Honor the past. Empower the present. Ensure the future.

Ընթացիկ Ծրագրեր

Ավարտված Ծրագրեր