ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼԱՎ ԳԱՂԱՓԱ՞Ր ՈՒՆԵՍ․ ԴԻՄԻ՛Ր ԱՅՈ -ԻՆ

Վերջնաժամկետը՝ Նոյեմբերի 24,2017թ․

Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ

Այո -ն հարթակ է, որը դրամահավաքի միջոցով գումար է հավաքագրում ծրագրեր իրականացնելու համար։

Ծրագրի հայտադիմումը պետք է ներառի՝

  • Ծրագրի անվանումը
  • Դիմողի անունը,դիմողի մասին հակիրճ նկարագրույունը, կոնտակտային տվյալները
  • Ծրագրի նկարագրույունը/500 բառ/, որը կպատասխանի հետևյալ հարցերին՝
    -Ո՞րն է այն խնդիրը, որն այս ծրագրի միջոցով կլուծվի
    -Ի՞նչ լուծում եք նախատեսում
    -Ի՞նչ հստակ արդյունքներ կունենա ծրագիրը
  • Ծրագրի մանրամասն բյուջեն, որը չպետք է նախատեսի աշխատավարձ

Կարևոր է իմանալ, որ <<Այո>>-ի հանգանակությունների 100% ուղղված է ծրագրի բուն իրականացմանը։

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ

Դիմել կարող են բոլորը՝ անհատները, խմբերը, ՀԿ-ները, պետական և ոչ պետական կառույցները։

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Պարզապես ուղարկեք ծրագրի գաղափարը ideas@weareayo.org Էլ․ փոստին՝ հետևելով այս ուղեցույցին։

Հայտերն ուսումնասիրելիս նախապատվություն կտրվի այն ծրագրերին, որոնք՝

  • Կունենան երկարատև ազդեցություն
  • Ուղղված են ընդգրկելու հնարավորինս մեծ թվով մարդկանց
  • Կունենան անմիջական և իրատեսական արդյունք

Ձեր ծրագրի հաստատման դեպքում մեր թիմը կօգնի անհրաժեշտ գումարի հայթայթման և ծրագրի իրականցման հարցում։


Դեռ հարցեր ունե՞ք, գրե՛ք մեզ՝ ideas@weareayo.org

Ով է Այո-ն

Արմեն Անմեղիկյան
Facebook Twitter Linkedin Email

Արմեն Անմեղիկյան

«Ես ասել եմ Այո իմ երկրի հավատքին և դրա ապագային»:

Ռեժիսոր, գործարար և մարդասիրական օգնության բացառիկ տաղանդ Արմենը ղեկավարում է Այո-ի բոլոր տեսահոլովակները, ինչպես նաև հետևում է Ձեզ տրամադրած յուրաքանչյուր տեղեկության իրավասությանն ու որակին:

Ջոնաթան Քեմբլ
Facebook Twitter Linkedin Email

Ջոնաթան Քեմբլ

«Ես ասացի Այո! այս թիմին միանալու ցանկությանն ու նրանց հետ հայ երիտասարդների ու Հայաստանի կյանքը փոխելուն»:

Մեր թիմի նոր անդամ Ջոն Քեմբլը միացել է մեզ Դեվիդսոն քոլեջից, որտեղ նա ուսանում է տնտեսագիտություն ու անգլերեն լեզու։ Ջոնը պատասխանատու է ներգրավվել նոր դոնորների և զարգացնել կազմակերպությունը, քանի որ մենք ձգտում ենք Այո-ի ընտանիքը մեծացնել ամբողջ աշխարհով։

Տաթևիկ Խոջա-Էյնատյան
Facebook Twitter Linkedin Email

Տաթևիկ Խոջա-Էյնատյան

«Ես ասել եմ Այո տեղական խնդիրներին տեղական լուծում գտնելուն»:

Որպես մանկավարժ և երաժիշտ` Տաթևիկը գիտի ազդեցություն գործելու կարևորության սկզբունքը: Նա ղեկավարում է Այո-ի ծրագրերը, որպեսզի ստեղծվեն և իրագործվեն կայուն նախաձեռնություններ, որոնք օգուտ կբերեն հայերին:

Հելենա Մելքոնյան
Facebook Twitter Linkedin Email

Հելենա Մելքոնյան

«Ես ասել եմ Այո Հայաստանի երիտասարդ սերնդի հզորացմանը, որպեսզի այն ունենա իրեն արժանի ապագան»:

Հելենան տարիներ շարունակ սերտորեն կապված է եղել սոցիալական խնդիրների լուծման աշխատանքներին` քարոզելով Հայաստանի հասարակության առավել կարիքավոր անդամների օգնությունը: Նա կազմակերպում է դրամահավաքների ծրագրեր Հայաստանում, հավաստիացնելով, որ տեղական և Սփյուռքի աջակիցները մեր նախագծերի յուրաքանչյուր քայլի անմիջական մասնակիցն են:

Ջեմմա Սաֆարյան
Facebook Twitter Linkedin Email

Ջեմմա Սաֆարյան

«Ես ասել եմ Այո իմ երկիրը իր յուրաքանչյուր քաղաքացու համար ավելի լավ տեղ դարձնելուն»:

Լեզվաբան և կրթության ու տեխնոլոգիաների սիրահար Ջեմման մեր խմբի նոր անդամն է, ով կազմակերպում է համայնքային տարբեր միջոցառումներ բոլոր Այո նախագծերի համար: Այո-ն խթանելով, նա միանում է մեր` մարդկանց իրենց կյանքում հույս տալու առաքելությանը:

Թալին Յակոբ
Facebook Twitter Linkedin Email

Թալին Յակոբ

Ես ասում եմ Այո մարտահրավերին, որ բարելավեմ ինչ-որ մեկի կյանքը ՝ պարգևելով ժպիտ և աչքերին փայլ:

Ստանալով հոգեբանութուն մասնագիտության բակալավրի աստիճան՝ Տալին որոշեց առաջին անգամ այցելել Հայաստան ՝ իր կյանքի 6 ամիսներն այնտեղ անցկացնելու նպատակով: Նա մեր նոր անդամն է և ԱՅՈ-ի Վեբ կայքի համար նյութեր է հրապարակելու: Նա կգրի ԱՅՈ-ի արկածների և հիանալի նախագծերի մասին: Որպես ԱՅՈ-ի անդամ, նա ուզում է բարելավել Հայաստանի կենսապայմաններն ու նպաստել Հայաստանի զարգացմանը:

Դարձի՛ր «Այո» դեսպան։ Սեղմի՛ր այստեղ, ավելին իմանալու համար։

Կայքում որևէ տեխնիկական խնդիր առաջանալու դեպքում, խնդրում ենք գրել techsupport@weareayo.org հասցեով: Մենք գնահատում ենք Ձեր օգնությունը, Այո-ի փորձը բարելավելու գործում:

Մենք ցանկանում ենք անկեղծորեն շնորհակալություն հայտնել “ՋԻ ԹԵՔ Սոլյուշնս” ՍՊԸ-ին և “Ճառագայթ” ստեղծագործական թիմին, որոնց հետ համագործակցության արդյունքում ստացանք այս հրաշալի կայքը: Եթե ձեզ հետաքրքրում է կայքի հետագա զարգացումը և ծրագրային առաջխաղացումը, ապա կարող եք դիմել Կարեն Նիկողոսյանին: Եթե դուք հիացած եք մեր կայքի դիզայնով, ապա կարող եք դիմել Գեո Բալակյանին: