Դպրոցի Ճամփան

image

Տավուշի մարզի, Բերդ տարածաշրջանի 16 գյուղերի և Բերդ քաղաքի 2017 թվականի բոլոր 333 առաջին դասարանցիներն ունեցան միանման, ամուր, որակյալ, գունեղ ուսապարկեր՝ լի որակյալ գրենական պիտույքներով: Շուրջ 2 ամիս Այո հարթակի ողջ թիմը ծրագրի իրականացման համար Հայաստանում և Միացյալ Նահանգներում անցկացրեց դրամահավաքներ: Միյն Հայաստանում շուրջ 20 կամավոր աշխատեց ծրագրի իրագործման համար: Մեկ ամիս շարունակ Երևանի 4 սրճարաններում իրականացվեց ոչ ավանդական դրամահավաք միջացառումներ, որոնց ժամանակ մենք և մեր կամավորներն երկու ժամով մատուցող աշխատեցինք, և մեզ մնացած թեյաճարները ուղղեցինք ծրագրի իրականցմանը: Յուրաքանչյուր սրճարանում սպասարկեցինք երկուական օր, երկուական ժամով: Բոլոր սրճարանների սպասարկող անձնակազմն ու տնօրինությունը մեզ ընդունում էին շաատ բարեհամբույր ու ըմբռնումով:
Կարճ ժամանակում սովորեցնիք սպասարկման ոլորտի բոլոր մանրուքներն ու արդեն աշխատանքային երկրորդ օրը հավաքագրեցինք դեռ այդ ժամանակ մեզ համար ռեկորդային քանակի թեյավճար՝ շուրջ 60.750 դրամ ☺, իսկ ողջ մեկ ամսվա արդյունքում սրճարանների հաճախորդները մեզ թողեցին 336000 ՀՀ Դրամ:
Ընթացքում ծրագրի իրագործմանը միացան բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, հյուրանոցային ցանցեր, բանկեր. դրանց թվում էին՝ Դաբլթրի բայ Հիլտոն հյուրանոցային ցանցի Հայաստանյան մասնաճյուղը: Նրանք բացի 19 ուսապարկի գումարից նաև 9 նոր համակարգչային սեղաններ նվիրաբերեցին Նորաշեն գյուղի դպրոցի համակարգչային սենյակի համար: Մարիոթ Արմենյա հյուրանոցային ցանցի Երևանյան մասնաճյուղի տուփիկում հավաքվածը գումարը, Կենտորական Բանկի աշխատակազմի կողմից նվիրաբերությունը, Ռիբրթ Արմենյա Ամերիկյան բարեգործական հարթակի միջոցառումների արդյունքում հավաքված գումարը, Նյուջերսիի Ախթամար պարային խմբի մասնակթույունը և շատ ու շատ այլ անհատների ու կազմակերպությունների մասնակցությունը ևս զգալի կերպով ազդեցին մեր ծրագրի իրագործման վրա:

image

Ծրագիր լիովին ֆինանսավորումն ու իարագործումը շատ կարևոր էր մեզ համար, դեռ այցելությունների առաջին օրվանից էր դա մեզ համար կարևոր կետ, որին պետք է հասնեինք թիմով: Երեխաները որոնք ապրում են սահմանամերձ տարածաշրջանում անպայման պետք է հաճախեին դպրոց ու գնալուց էլ նրանցից ոչ մեկը չպետք է մտահոգվեր ոչ մանկական հոգսերով, նրանցից ոչ մեկը գոնե անհաժեշտ տարրական պարագաների կարիքը չպետք է ունենար:
Սկզբնական այցելությունների ժամանակ մենք երկար զրուցեցինք երեխաների հետ, լսեցինք ներանց երազանքների մասին ու նաև այն մասին, թե ինչպիսինն են իրենք պատկերացնում իրենց ապագա ուսապարկները:
Երեխաները (մասնավորապես գյուղերի) այնպիսի ոգևորվածությամբ էին պատմում, թե ինչպիսի պայուսակներ են ուզում ունենալ , ինչ պատկերներով, ինչ հերոսներով ու ինչ գույներով… ու հետո միանգամից լռում էին ու մի այնպիսի տխրություն էր զգացվում իրենց աչքերում, պատմում էին ու չէին հավատում, որ հնարավոր է իրենց պատկերացրած ուսապարկն ունենան: Մեզ համար դա դարձավ ամենամեծ խթանը. ծրագրի միջոցով կյանքի կոչել երեխաների փոքրիկ ցանկությունը:
Երբ օգոստոս ամսվա վերջին արդեն բաժանում էինք ուսապարկերը,երեխանրի աչքերից փայլը չէր իջնում՝ լրիվ իրենց նկարագրածն ու երազածն էր ☺
Երկու ամիս շարունակ,առանց մեկ վարկյան դադար տալու,տքնաջան բայցև հաճելի աշխատանք մեծ, շատ մեծ թիմ, 20ից ավել կամավոր, մի ողջ ազգ իրականություն դարձրեցին 333 երեխայի փոքրիկ երազանքը, որը մեծ հույս ունենք,կտա մեծ արդյունքներ:
Հ.գ Հանագանակությունների մեծ մասը հավաքագրվեց Հայաստանի Հանրապետությունում: